Եվրախորհրդարանի առաջատար Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը կոչ է արել ԵՄ երկրներին ստեղծել համաեվրոպական պաշտպանական կառույցներ՝ նվազեցնելու կախվածությունը ԱՄՆ ղեկավարությունից՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
«Եվրոպայի համար պարզ է. մենք պետք է միասին մնանք և անկախանանք, այդ թվում՝ Թրամփի (ԱՄՆ նախագահ Դոնալդ - խմբ.) զգացմունքներից: Սա նշանակում է, որ այժմ մենք պետք է ստեղծենք եվրոպական պաշտպանական կառույցներ», - ասել է Վեբերը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:
Համաեվրոպական բանակի ստեղծման կողմնակից լինելով՝ Վեբերը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը բախման մեջ է մտնում եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ և վստահություն հայտնեց, որ ամերիկացի նախագահը կրկին դա կանի։








