Վեց մարդ է զոհվել Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Ալմերիա նահանգում անտառային հրդեհի հետևանքով, հայտնել են Անդալուսիայի ինքնավար համայնքի իշխանությունները։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Լոս Գալյարդոս մունիցիպալիտետում։ Հաղորդվում է, որ զոհերից մի քանիսը մահացած են գտնվել իրենց այրված մեքենաների մեջ։
«Սա սարսափելի լուր է։ Անդալուսիայի կառավարության անունից ցանկանում եմ մեր վիշտը և ցավակցությունը հայտնել այս հրդեհի ժամանակ զոհված վեց մարդկանց ընտանիքներին», - հայտարարության մեջ ասել է տարածաշրջանային առողջապահության նախարար Անտոնիո Սանսը։








