Ֆլորիդայի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը պաշտոնապես վերանվանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին: Այս մասին հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Այսօրվանից սկսած՝ Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը պաշտոնապես վերանվանվել է Դոնալդ Թրամփի միջազգային օդանավակայան», - Facebook-ում հայտարարել է օդանավակայանը:
Նշվում է, որ օդանավակայանի ցուցանակների և ինտերիերի դիզայնի փոփոխությունը կտևի մի քանի շաբաթ: Բացի այդ, օգոստոսի 18-ին օդանավակայանի կոդը կփոխվի PBI-ից DJT-ի:
Սպիտակ տան նախագահի որդու՝ Էրիկ Թրամփի խոսքով՝ վերանվանված օդանավակայանում վայրէջք կատարած առաջին ինքնաթիռը Թրամփի Boeing 757-ն էր, որը կոչվում էր Trump Force One:








