Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Ուժեղ Հայաստան» խմբի ընտրված պատգամավորները կհավաքվեն՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին։
Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է ոչ միայն խմբակցության աշխատանքների կազմակերպումը, այլև առաջիկա խորհրդարանական գործունեության ռազմավարության մշակումը, պաշտոնների բաշխման և քաղաքական առաջնահերթությունների քննարկումը։

Մեր տեղեկություններով՝ խմբակցության ղեկավարի հարցն արդեն փաստացի լուծված է. այդ պաշտոնում կընտրվի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Իսկ քարտուղարի հարցը դեռևս բաց է։Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնին, ապա քննարկումների արդյունքում թիմում առավել հակված են այդ պաշտոնում առաջադրել Արամ Վարդևանյանին։ Թեև նախկինում հավակնորդների թվում ակտիվորեն քննարկվում էր նաև Էդգար Ղազարյանի անունը, սակայն նրա կողմնակիցների թիվը խմբակցության ներսում զգալիորեն նվազել է։Սակայն պաշտոնների բաշխումը «Ուժեղ Հայաստան»-ի միակ գլխացավանքը չէ։

Խմբակցությունում արդեն հասկանում են, որ խորհրդարանում իրենց առաջին լուրջ բախումը լինելու է Ազգային ժողովի ղեկավար մարմինների ձևավորման ընթացքում։ Ընդդիմադիր շրջանակներում մտավախություն կա, որ իշխանությունը կարող է կրկնել նախորդ գումարման Ազգային ժողովի գործելաոճը և ընդդիմությանը կրկին զրկել այն լծակներից, որոնք խորհրդարանական վերահսկողության կարևոր գործիքներ են համարվում։Խոսքը վերաբերում է թե՛ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին, թե՛ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը։

Վերջերս կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում, եթե որևէ պաշտոնում առաջադրված թեկնածուն երկու անգամ չի ընտրվում, ապա այդ հարցը համարվում է սպառված և այլևս չի կարող խոչընդոտել խորհրդարանի ձևավորման գործընթացը։Եթե իշխանությունը գնա նույն ճանապարհով, ինչ նախորդ խորհրդարանում, ապա ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ կարող են կրկին մնալ առանց հանձնաժողովների նախագահների և առանց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ազդեցիկ ներկայացվածության։

«Ուժեղ Հայաստան»-ում համոզված են, որ խորհրդարանի մեկնարկը հեշտ չի լինելու։ Թիմում չեն բացառում ամենաթեժ զարգացումները՝ ընդհուպ մինչև ֆիզիկական բախումներ։ Նման կանխատեսումների համար նախադեպեր կան. նախորդ գումարման Ազգային ժողովի ձևավորման առաջին օրերին նիստերը բազմիցս վերածվել էին փոխադարձ վիրավորանքների, քաշքշուկների և անգամ ծեծկռտուքի։

Միաժամանակ իշխանությունը երկու անգամ մերժեց ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում, և միայն երրորդ փորձից հետո նա ընտրվեց այդ պաշտոնում։Առանձին քննարկման թեմա է նաև կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանի հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան»-ի ներսում մեծ ցանկություն կա, որպեսզի Ղազինյանը հնարավորինս շուտ ազատվի կալանքից և միանա խմբակցության աշխատանքներին, թեև նախկինում խոսվում էր, որ նա չի ցանկանում գնալ խորհրդարան։Եթե Ազգային ժողովի ղեկավար պաշտոնների ընտրության ժամանակ իշխանությունը կրկին հրաժարվի ընդդիմությանը տրամադրել խորհրդարանական վերահսկողության համար Դոնթի (D’Hondt) բանաձևով նախատեսված պաշտոնները, ապա խորհրդարանում լարվածությունն առավել կխորանա»։


Լրահոս

Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»