Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ օրն սկսվեց քպական իշխանության ռեպրեսիվ մարմինների կողմից «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տների, ինչպեսև Կարապետյաններին առնչվող ավելի քան 60 այլ հասցեների վրա զանգվածային «հարձակմամբ»:

Ձևական առումով հայտարարվեց խուզարկության մասին հետո հրապարակվեց ինչ-որ երկար «հեքիաթ»՝ իբր ՀԷՑ-ի հետ կապված, բայց բոլորին էլ պարզ է, թե ինչն ինչոց է: Ի դեպ, հետաքրքիր հարց է, թե իշխանությունն ու իր ռեպրեսիվ մարմինների ղեկավարները ի՞նչ էին պատրաստվում գտնել գրեթե մեկուկես տարի քաղաքական հետապնդումների ենթարկվող, կալանավորված, ապա տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանի կամ նրա եղբորորդու առանձնատանը: Տարուց ավելի բացահայտ թշնամական եղանակներով ու ակնհայտ քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց՝ բազմախուզարկված տներում... խուզարկություններ են անում, նոր գործընթացներ են «թխում»:

Ի լրումն ամենի, սա լուրջ հարցերի տեղիք է տալիս՝ այդ խուզարկություններն արտոնող պաշտոնյաների տրամաբանության և ողջամտության, պրոֆեսիոնալ պիտանելիության առումներով:Այս ամենն ու երեկ օրվա ընթացքում տեղի ունեցած մյուս գործընթացներն այլ կերպ, քան հետևողական ահաբեկում, իշխանական լիազորությունների անցում ու չարաշահում, դժվար է բնորոշել: Ու հետապնդվողներն էլ պատրանքներ չունեն, հստակ գիտակցում են, թե փաշինյանական իշխանության հերթական ռեպրեսիվ բռնկումն ինչով է պայմանավորված:«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շատ պարզ ասաց դրա մասին՝ մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը «կողմ» քվեարկենք: Բառացի. «Հիշում եք, որ հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն, համոզում է, աչքեր վախեցնում: ...Երեխաների խաղալու համակարգիչը տարան ու մի քանի հատ խաղային այլ բաները: Խուզարկության ընթացքում երեխաները տանն են եղել. փոքրը տանն էր: Երեխաները արդեն սովոր են, որ շուտ-շուտ են գալիս: Սա Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ մենք թողնենք, որ ինքը Ալիևի սահմանադրության հանրաքվե անցկացնի»,-ասել է նա:Բայց առանց Նարեկ Կարապետյանի բնորոշման էլ պարզ է, թե ինչ նպատակ(ներ) է հետապնդում Փաշինյանը:

Նրան խիստ անհրաժեշտ է երկրում վախի, սարսափի մթնոլորտ հաստատել, ֆիզիկապես ճնշել ընդդիմադիրներին, կալանավորել, բանտարկել, օրումեջ խուզարկություններ ու նման հարձակումներ անել, որպեսզի... քվեարկեն՝ սահմանադրական փոփոխությունների օգտին, կատարեն Ալիևի ստորացուցիչ պահանջները:Այն, որ Փաշինյանն ասում էր՝ «հանրային ճնշում» կգործադրի, մեծ հաշվով, դրա դրսևորումն է: Կարելի է ասել՝ նախազդը: Պարզապես Փաշինյանի ունեցած «հանրությունը» մնացել են ուժայինները: Եվ վերջ: Փորձառու փաստաբան, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի բնորոշմամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցություն առաջնորդների տներում իրականացվող քննչական գործողություններում իրավաբանություն պետք չէ փնտրել. «Կատարվողը բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի շրջանակում։

Այստեղ իրավաբանություն չկա»:Դժվար է չհամաձայնել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ. «Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստանի» շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ։ Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են։

Իրավապահ, դատախազական և դատական համակարգի այն աշխատակիցները, ովքեր այս ապօրինություններն իրականացնում են, ինչքան էլ իրենք իրենց փորձեն համոզել, որ գործում են օրենքով և վերադասի կարգադրությամբ, իրականում Իլհամ Ալիևի գործիքն են դարձել։ Իրենք, իրենց ընկերներն ու հարազատները պիտի ապրեն այս գիտակցումով»։


Լրահոս

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական

Լրացուցիչ նորություններ

...

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»