Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների 250-ամյակի և Ամերիկայի անկախության օրվա կապակցությամբ։
Համապատասխան հեռագիրը տեղադրվել է Կրեմլի կայքում։ Պուտինը նշել է, որ Անկախության հռչակագրի ստորագրումը համաշխարհային պատմության մեջ նշանակալի իրադարձություն էր։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին։








