Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ


Արևմտյան Եվրոպայում տիրող անոմալ շոգը հանգեցրել է երկաթգծերի դեֆորմացման և ասֆալտի հալման, ինչն առաջացրել է գնացքների ուշացումներ ու չեղարկումներ, տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքի խափանումներ և գետերով նավարկության սահմանափակումներ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Ժան Ռոդրիգեսը։


Նրա խոսքով՝ Արևմտյան Եվրոպան պատուհասած ուժեղ տապը ցայտուն կերպով ի ցույց դրեց կլիմայական ռիսկերը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների վրա դրանց ազդեցությունն ու հետևանքները։

«Ահա ընդամենը մի քանի օրինակ. ռելսերի ծռվելու պատճառով բազմաթիվ երկրներում գնացքների ուշացումներ ու չեղարկումներ են գրանցվել, խափանվել են սահմանային սարքավորումները, խաթարվել է գնացքների բնականոն աշխատանքը, և անհրաժեշտություն է առաջացել նվազեցնել արագությունը՝ ընդարձակված գծերի վրա կինետիկ ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար։ Արձանագրվել են նաև մալուխների ու ազդանշանային սարքավորումների կտրվածքներ, ասֆալտի հալում ու դեֆորմացում, լուսացույցների աշխատանքի խափանումներ, ինչը քաղաքներում խցանումների պատճառ է դարձել, ինչպես նաև գետային նավարկության սահմանափակումներ, որոնք դանդաղեցնում են գետերով երթևեկությունը, և էլի բազմաթիվ այլ օրինակներ»,- Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է նա։

Ռոդրիգեսը հղում է արել երեքշաբթի օրը հրապարակված հանձնաժողովի զեկույցին, համաձայն որի՝ 2050-2080 թվականներին Եվրոպայի երկաթուղային ցանցի մոտ 90%-ն ավելի հաճախ է ենթարկվելու բարձր ջերմաստիճանների ազդեցությանը։ Ընդ որում, տրանսպորտային ենթակառուցվածքները ստիպված կլինեն տարեկան դիմանալ 25 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանով հավելյալ 10-15 օրերի, իսկ որոշ տարածաշրջաններում՝ նույնիսկ մինչև 200 օրերի։

ՄԱԿ-ի ԵՏՀ-ն նախազգուշացրել է, որ կլիմայի փոփոխությունը կմեծացնի երկաթգծերի դեֆորմացման, ճանապարհային ծածկի քայքայման, կամուրջների վնասման, տրանսպորտային ենթակառուցվածքների մոտակայքում անտառային հրդեհների, ինչպես նաև հեղեղումների ռիսկը, որոնք կարող են խաթարել ավտոմոբիլային, երկաթուղային և գետային տրանսպորտի աշխատանքը։ Կազմակերպությունը երկրներին կոչ է արել հաշվի առնել կլիմայական ռիսկերը տրանսպորտային ենթակառուցվածքների պլանավորման և շահագործման ժամանակ, քանի որ եղանակային ծայրահեղ դրսևորումներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում։

Լրահոս

Հայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)
ՀՀ–ն միջանցք է դառնում, TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցով
Բալանսի բացակայությունը կարող է խաթարել մեր երկրների անկախությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատվել է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությամբ
Ռուսաստանը սրում է հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա․ Կայա Կալաս
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
ԱԱԾ-ի «պադվալում» նոր տեղե՞ր են բացում․ նոր կալանավորումներ են սպասվում
#ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին
Պետք է բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում. Պուտին
Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց հարվածներ են հասցրել
Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը. քննարկել են խաղաղության օրակարգը
Հայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը
Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 91,46 դոլար
Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը
«Ժողովուրդ». Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ
«Իրավունք». Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին»
Կարևոր
Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանը սրում է հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա․ Կայա Կալաս

#ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը

Պետք է բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում. Պուտին

Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց հարվածներ են հասցրել

«ՌԻԱ Նովոստի». ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երեք տեսակի արտադրանքի արտահանման վրա

Կրեմլը հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերին Արևմուտքի միջամտության փորձերի մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Օդեսայի մերձակայքում լոգիստիկ կենտրոններին հարվածների մասին

Իրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզու ոչնչացման մասին

Բեկտենովը նշանակվել է Ղազախստանի նոր վարչապետ

Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»

Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան

Ռումինիայի լողափում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել

Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է

Ռուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ 260 ուղևոր տեղափոխող լաստանավ է խորտակվել (տեսանյութ)

Ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ շրջվել է Tatra զրահապատ ավտոմեքենան. Չեխիա

Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են

Վտանգավոր շոգը տարածվում է/ Ջերմաստիճանը կգերազանցի 38 °C-ը

Իրանի ԱԳՆ փոխնախարար․ Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման

Վենեսուելան և ԱՄՆ-ն նավթային գործարք են կնքել 25 տարով. Դելսի Ռոդրիգես