Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը

Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից ամերիկահայ համայնքին ուղղված ուղերձի ձեւաչափով: ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը։

Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում՝ Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու օժանդակելուն և Արցախը լքելու համար։ Որևէ մի կողմ չի հրաժարվել կամ չեղարկել այս անխոհեմ, անպատասխանատու և ցեղասպանությանն աջակցող քաղաքականությունը:

Մենք շարունակում ենք աշխատել երկու կողմերի հետ էլ և ողջունում նրանց զորակցության խոսքերը՝ հայ-ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ։ Գիտակցելով, որ քարոզարշավի հայտարարություններն օգնում են մոտավոր ուղենիշ սահմանել Վաշինգտոնում մեր խնդիրների ձևակերպման համար՝ այնուամենայնիվ, հաշվի ենք առնում մեր սեփական փորձը, երբ ակնհայտորեն չի ներկայացվում որևէ տեսակի պայմանագրային պարտավորություն փաստացի քաղաքականության համար, պաշտոնը ստանձնելուց հետո:Այնուամենայնիվ, մենք պետք է նշենք՝ մեր երկիրը ղեկավարելու ձգտողների կողմից արված այս հայտարարությունները, ըստ էության, մեր աշխատանքի, այն դիրքի ու հարգանքի արդյունքն են, որ մենք վաստակել ենք մեր աշխատանքի արդյունքում՝ հատկապես Միչիգանում, Փենսիլվանիայում, Վիսկոնսինում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում, Նևադայում, Արիզոնայում և այլ «ճոճվող» նահանգներում։Քաղաքական գործիչները ձգտում են վաստակել մեր ձայները, ինչով էլ պետք է աշխատի մեր ժողովրդավարությունը:

Թեև մենք ոգևորված ենք մեր աջակցությունը ստանալու համար առկա մրցակցությունից, հիմնական հարցը մնում է այն, որ խոսքերը բավարար չեն: Խոշոր կուսակցական թեկնածուներից ոչ մեկը չի ունեցել այն կոնկրետ արդյունքները, որոնք ի վիճակի են ապահովել մեր աջակցությունն ընտրություններից առաջ։ Մենք վաղուց թևակոխել ենք այն օրը, երբ հավատում էինք քարոզարշավային շատ հաճախ դատարկ խոստումներին, թե ինչ են անելու թեկնածուները ընտրվելուց հետո:Այսօր կան գործողություններ, որոնք կարող են իրականացվել.Հանրապետականները․ Օրինակ, նախագահ Թրամփը կարող է հրապարակայնորեն կոչ անել խոսնակ Ջոնսոնին ընդունել 7288 բանաձևը` կիրառելով 907-րդ հոդվածի սահմանափակումը ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օժանդակության վերաբերյալ:

Ջեյ Դի Վենսը, որպես ԱՄՆ գործող սենատոր, կարող է հովանավորել 540 բանաձևը, որն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի օժանդակության օգտագործումը հակահայկական ռազմական հանցագործություններ կատարելու համար:Դեմոկրատները․ Փոխնախագահ Հարիսը կարող է հայտարարել վարչակազմի կողմից 907-րդ բանաձևի պաշտոնական կիրարկման, Ադրբեջանի դեմ Մագնիցկու պատժամիջոցների կիրառման և COP29-ին մասնակցելուց հրաժարվելու մասին, քանի դեռ բոլոր հայ պատանդները ազատ չեն արձակվել:Այս ամենն ասելով՝ մենք խորապես հպարտ և ոգևորված ենք այս տարվա ընտրական փուլին մեր համայնքի ակտիվ մասնակցությամբ և ուրախ ենք տեսնելու, որ թեկնածուները մրցում են մեր ձայների համար՝ ձգտելով վաստակել մեր վստահությունը:

Սա հարգանքի տուրք է հայկական ծագում ունեցող մեր հայրենակից ամերիկացիներին, ովքեր ձևավորվել են որպես առանցքային ընտրական ուժ, որն օգտագործելով մեր հավաքական ռեսուրսները, կարող է գործել ռազմավարական կարևորությամբ՝ ամերիկյան քաղաքական ասպարեզում ուշադրություն հրավիրելով Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության վրա։Եթե դուք հիասթափված եք, թե ինչպես են ընկալում ձեր նախընտրած թեկնածուին ամերիկահայ ընտրողները, արեք ամեն ինչ ձեր թեկնածուին մղելու, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկեն Բաքվին, զսպեն ադրբեջանական նոր ագրեսիան, ապահովեն հայ պատանդների ազատ արձակումը և ճանապարհ հարթեն հայերի Արցախ վերադարձի համար։Գործելով առանց վախի և բարեհաճության՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը չի իջեցնի մեր համայնքի չափանիշները՝ որևէ թեկնածուի ընդունելու կամ հավանություն տալու համար, այլ, ավելի շուտ, ավելի մեծ եռանդ և նվիրվածություն կհաղորդի թեկնածուներին մեր արդար խնդիրները բարձրացնելու գործում:

Շարունակե՛ք ճնշումը։ Դա աշխատում է։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
04/11/2024թ․

Լրահոս

Կարևոր
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ
Երկար ժամանակ ջուր չի լինի
Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի
«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել
14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում
Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ
Կարևոր
Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան
Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան
Կարևոր
Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
Նոր շուկաներ՝ հայկական վարդի համար․ կառավարությունը քայլեր է ձեռնարկում
ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)
Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել
Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը
Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ)
Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ)
Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Լրացուցիչ նորություններ

...

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ

Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի

14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում

Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ

Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել

Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ)

Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ

Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը

Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը

Ռուսաստանը մեզ սպառնում է․ Գերմանիայի ԱԳ նախարար

Կիևը Սև ծովում հարվածներով բացել է «Պանդորայի արկղը». Պեսկով

Զելենսկու ինքնաթիռը՝ ԱԹՍ-ի թիրախում․ Պեսկովը պարզաբանում է

Ֆոն դեր Լայենը մեկնում է ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին համոզելու դրա օգտակարության հարցում․ Politico

ՌԴ-ն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցնում միմյանց․ կան զոհեր և վիրավորներ

Տոպ-10 նորություններ այսօր․ պայթյուններ, հարձակումներ ու աղետներ՝ աշխարհում (տեսանյութ)

Գլխավոր թիրախը Վլադիմիր Պուտինն է. Մեդվեդև

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել

Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում

Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում

Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել