Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՔԿ-ն զգուշացնում է


Բազմաթիվ անձանց կողմից ներկայացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ՝ տարադրամի բարձր շահութաբերությամբ փոխանակման պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ։

ՔԿ-ից հայտնում են, որ նշված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ գործադրվում է կոնկրետ հանցավոր մեխանիզմ։Մասնավորապես, ինքնությունը չպարզված անձի/անձանց/ կողմից սոցիալական տարբեր հարթակներում տեղադրվում են գովազդներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքից անհամեմատ բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման վերաբերյալ՝ որպես հետադարձ կապի միջոց նշելով հիմնականում WatsApp և Telegram հավելվածների արտասահմանյան հեռախոսահամարներ, որոնք, ըստ էության, ՀՀ կապի օպերատոների կողմից չեն հսկվում և չունեն որևէ անձի անունով գրանցում:

Քաղաքացիները, տրվում են գովազդում առաջարկվող շահավետ ծառայության գայթակղությանը և նշված հեռախոսահամարներով կապ են հաստատում այդ անձանց հետ։ Տարադրամի փոխանակման շուրջ համաձայնության գալուց հետո, հանցավորն  /ներն/ առաջարկում են մոտենալ Երևան քաղաքում գործող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի։

Ապա պատճառաբանելով, թե զբաղվածությամբ պայմանավորված չի կարող անձամբ ներկայանալ, և իր փոխարեն իր մտերիմը կմոտենա՝ քաղաքացիներին խնդրում են գումարը փոխանցել վերջինիս, ով, իբրև թե, կկատարի տարադրամի փոխանակումը և փոխանակված գումարը հետ կվերադարձնի:

Այդ ընթացքում հանցագործը(ները) զանգահարում և կապ են հաստատում էլեկտրոնային հարթակներում և հավելվածներում տաքսի ծառայություն մատուցելու վերաբերյալ հայտարարություններ տեղադրած վարորդների կամ օրավարձով ավտոմեքենա տրամադրող անձանց հետ և վերջիններիս նույնպես մոլորության մեջ գցելով՝ հայտնում նրանց ծառայություններից անհամեմատ բարձր ուղեվարձով օգտվելու ցանկության մասին։

Ստանալով վարորդների համաձայնությունը՝ հանցավորը/ները/ վերջիններիս ուղղորդում են նույնպես մոտենալ նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի՝ իբրև թե իր հյուրերին այնտեղից Երևան քաղաքում գործող ճանաչված հյուրանոցներից որևէ մեկը, ապա՝ «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու նպատակով:
Իսկ տարադրամ փոխանակել ցանկացող և իրենց ծուղակն ընկած քաղաքացիներին խնդրում են մոտենալ նշված վայրում կայանված այդ ավտոմեքենային՝ նշելով ավտոմեքենայի մակնիշը, հաշվառման համարանիշը, վարորդի անունը՝ որպես իր փոխարինող մտերիմի:Երբ տուժող քաղաքացիները մոտենում են վարորդներին, հանցավորը կապ է հաստատում վերջիններիս հետ՝ նրան խնդրելով մինչև իր հյուրին կամ հյուրերին նշված վայրեր տեղափոխելը նրանցից վերցնել համապատասխան գումարը, ներս մտնել առևտրի կենտրոն և գումարը փոխանցեն իր կողմից մատնանշած անձին:

Քաղաքացիները, մոտենալով ավտոմեքենային, առանց հավելյալ ճշտումներ կատարելու, վարորդներին փոխանցում են փոխանակման նպատակով իրենց հետ բերած գումարը, իսկ վերջիններս, պայմանավորվածության համաձայն, մտնելով առևտրի կենտրոն, գումարը փոխանցում են այլ անձի։
Այդ ընթացքում քաղաքացիները վարորդին սպասում են ավտոմեքենայի սրահում, ինչը ևս վերջիններիս վստահություն է ներշնչում առ այն, որ գործ ունեն իրենց հետ կապ հաստատած անձի մտերիմի հետ:

Հանցագործության զոհ դարձած լինելու մասին թե՛ արտարժույթի փոխանակում կատարող անձինք և թե՛ տաքսու վարորդները պարզում եմ միայն այն ժամանակ, երբ  վերջիններս առանց գումարի վերադառնում են և ավտոմեքենայի սրահում կատարում համապատասխան պարզաբանումները, ինչից հետո դիմում են իրավապահ մարմիններին:Քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ այն անձինք, ում վարորդները վերջնարդյունքում առևտրի կենտրոն մտնելուց հետո փոխանցում են գումարը, ևս հանդիսացել են ավտոմեքենաներով վճարովի ծառայություն մատուցող անձինք, որոնք, տեղեկացված չլինելով իրենց հետ կապ հաստատած անձի կամ անձանց հանցավոր մտադրությունների մասին և նրա հետ պայմանավորված լինելով բարձր վարձավճարով ծառայությունների մատուցման շուրջ, վերջինիս պահանջով ստացած գումարը տեղափոխում և Երևան քաղաքի տարբեր վայրերում, որտեղ առկա չեն տեսանկարահանող սարքեր, փոխանցում են այլ անձի:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախության նշված սխեմայով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը կազմում է 65.000 ԱՄՆ դոլար և շուրջ 11.000.000 ՌԴ ռուբլի:Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր գործունեություն ծավալած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Նկատի ունենալով, որ խարդախության նշված սխեմայի ծուղակում կարող են հայտնվել նաև այլ անձինք, ինչպես նաև այն փաստը, որ հանցավորների հետ տուժողների ֆիզիկական և վիզուալ կոնտակտի բացակայությունը, վիրտուալ հեռախոսահամարներ կիրառվելու հանգամանքը էականորեն դժվարացնում են հանցագործություն կատարած անձի կամ անձանց նույնականացումը՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է.

զերծ մնալ համացանցային գովազդների հիման վրա իրական հիմքեր չունեցող նման գայթակղիչ առաջարկներ անող, առավել ևս ֆիզիկական ներկայությամբ իրենց ինքնությունը բացահայտելուց խուսափող անծանոթ անձանց հետ նման հարաբերությունների մեջ մտնելուց,նախքան գումարը որևէ անձի փոխանցելը պարզել վերջինիս ինքնությունը, առնչությունը նախապես իրենց հետ կապ հաստատած անձանց հետ և նշված վայրում գտնվելու նպատակները,օգտվել պետական արտոնագիր ունեցող փոխանակման կետերից կամ բանկային ծառայություններից։

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է