Այսօր Մասյացոտնի թեմում տեղի ունեցավ քահանայից երկրորդ ժողովը՝ նախագահությամբ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի։ Ժողովի մեկնարկից առաջ կատարվեց աղոթք՝ Հանգստյան ժամերգությունից, թեմի հովվական ծառայության անխոչընդոտ և խաղաղ ընթացքի համար։
Ժողովի օրակարգում ընդգրկված էին թեմի ներքին կյանքին վերաբերող հովվական, տոնածիսական և վարչական հարցեր։
Հատուկ անդրադարձ կատարվեց երիտասարդական ծրագրերի կազմակերպմանն ու ակտիվացմանը՝ որպես Եկեղեցու առաքելության զորացման և շարունակականության կարևոր ուղղություն։
Ժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև վերջին օրերին արձանագրված մտահոգիչ երևույթներին, երբ տարբեր համայնքներում փորձեր են կատարվել խոչընդոտելու մի շարք քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայությունը։
Ժողովն ավարտվեց մտքերի փոխանակմամբ և բուռն քննարկումներով։ Առաջնորդական տեղապահը լսեց քահանաների բարձրացրած հարցերը՝ համապատասխան եզրահանգումներով։








