Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Բողոքող, տրտնջացող տեսակ չէր, ամեն ինչ իր ներսում էր պահում». կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին Հադրութում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղվանը ծնունդով Լոռու մարզից է՝ Դարպաս գյուղից: Մայրիկը՝ տիկին Իրինան, որդու մանկությունը հիշելիս նշում է՝ նա շատ ակտիվ երեխա էր:

«Կյանքով լեցուն էր, ուրիշ բնավորություն ուներ, ուրիշ տեսակի երեխա էր: Փոքրի հետ փոքրի պես էր շփվում, մեծի հետ՝ մեծի նման:

Ում էլ հարցնելու լինեք Աղվանիս մասին, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Իրինան:

Աղվանը սովորել է Դարպասի միջնակարգ դպրոցում:«Ընդունակ երեխա էր, բայց չեմ կարող ասել, որ գերազանց կամ լավ առաջադիմություն է ունեցել: Ինչպես հաճախ են ասում՝ ընդունակ էր, բայց ծույլ: Դպրոցը և ուսումը մի կողմում էին, իր հիմնական հետաքրքրությունը սպորտն էր:

Կարատեիստ էր, ավելի շատ զբաղվում էր իր սիրելի սպորտաձևով»: Աղվանը բազմաթիվ մրցումների է մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Ունի բազմաթիվ մեդալներ, որոնք հավաստումն են նրա, թե որքան նվիրված է եղել իր սիրելի սպորտաձևին: Իսկ կարատե-դոյի անձնագրում խնամքով նշված են նրա բոլոր ձեռքբերումները:

Այն այսօր ընտանիքի համար դարձել է մասունքի պես կարևոր մի իր: Մայրիկի խոսքով՝ նպատակ ուներ բանակից վերադառնալուց հետո ամուսնանալ. «Սիրած աղջիկ ուներ, և նպատակն էր բանակից զորացրվելուց հետո շուտ ամուսնանալ: Չգիտեմ, թե ինչու էր այդպես որոշել»:Աղվանը ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 8-ին:

Ծառայում էր Սիսիանում: «Հրաշալի տրամադրվածությամբ զորակոչվել է ծառայության, ուրախ է մեկնել, նույն կերպ նաև իր ծառայությունն է անցել: Երբեք չեմ անհանգստացել իր համար՝ այն առումով, որ վստահ էի՝ լավ է ծառայելու բանակում:

Իր հրամանատարն էր հետո պատմում՝ եթե զինվորներն իրար թեկուզ մի քիչ չէին հասկանում, Աղվանը մոտենում էր, զրուցում, բոլորին հաշտեցնողն էր:

Երբ իրեն հարցնում էինք ծառայությունից, Աղվանս մեզ ոչինչ չէր պատմում, միայն ասում էր՝ բանակը տղու համար է, կծառայեմ, կգամ: Վստահաբար, դժվարություններ էլ է տեսել, բայց մեզ ոչինչ չէր պատմում, բողոքող, տրտնջացող տեսակ չէր, ամեն ինչ իր ներսում էր պահում»:Այն, որ Աղվանը աչքի ընկնող զինծառայող է եղել, պարզ է դառնում նաև բանակային կյանքում նրա դրսևորած ակտիվությունից:

Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների: Սիսիանում ծառայող Աղվանը հայտնվում է Արցախում՝ պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Հադրութում: «Սեպտեմբերի 27ին իր 20-ամյակն էր լրանում:

Նախքան պատերազմի սկսվելն իրենց Նախիջևանի դիրքերն էին տարել: Սեպտեմբերի 26-ին դիրքերից իջեցրել էին: Իրենց որևէ բառ չէին ասել Հադրութ տանելու մասին:

Ես էլ իրեն գումար էի ուղարկել, որ տղաների հետ ծնունդը նշեր: Ինձ ասաց, որ ամեն ինչ գնել է, տղաներն անգամ տեսանյութ էին ուղարկել ինձ»: Բայց հենց սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմ սկսվեց: Հոկտեմբերի 9-ին կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանին և նրա զինակից ընկերներին տեղափոխում են Հադրութ: «Խոսում էի իր հետ, ասում՝ Աղվա՛ն ջան, ուշադիր կլինես:«Մա՛մ, մի վախեցի, գնում ենք՝ մի երկու թուրք սպանենք ու գանք»: Չէր պատկերացնում, թե ուր է գնում, բայց ներսում վախ չկար»: Հոկտեմբերի 16-ին Աղվանն անմահանում է Հադրութում:

«Մի քանի օրից Աղվանս արդեն տանն էր: Երկու ընկերով են եղել, երկուսն էլ վիրավորվել են: Ուղղաթիռով տեղափոխել են, երեխես զոհվել է, մյուս տղան ողջ է մնացել:

Իմ տղան ամբողջական էր, մեկ քերծվածք չկար մարմնի վրա, անգամ զարմանում էի, թե ինչից է զոհվել, ինչպես: Հետո մեզ արդեն պատմեցին, թե սերժանտ լինելով՝ Աղվանս որքան տղաների կյանք է փրկել, չի թողել նրանք առաջ նետվեն, վտանգեն իրենց, այլ, որպես կոչումով ավագ, առջևում ինքն է եղել»:

Այս պատերազմում տիկին Իրինան ոչ միայն տղային, այլ նաև եղբորն է կորցրել. «Իմ եղբայրն էլ է զոհվել պատերազմում, երկուսն էլ ժամկետային զինծառայող էին: Եղբայրս էլ Ջրականում էր: Եղբորս պարագայում մեզ իր ոսկորներն են հասել: Հայրիկս չի էլ հավատում, որ նա զոհվել է, մտածում է, որ եղբայրս ողջ է»:Հիմա Աղվանը հայրենի գյուղում է՝ Դարպասում: Մայրիկն ասում է՝ ուզում էր, որ որդին իրեն մոտ լիներ: Մեկ տարի առաջ էլ տիկին Իրինան ամուսնուն է կորցրել: Հիմա ընտանիքում մայր ու դուստր են, մեկը մյուսի թիկունքն ու ուժը:

«Դժվար է, բայց ի՞նչ անեմ: Այս դեպքում անզոր եմ: Հիմա աղջիկս է ինձ ուժ տալիս, որ ամուր լինեմ, պայքարեմ, ապրեմ: Աղջիկս էլ է շատ ծանր տանում եղբոր բացակայությունը, չի արտահայտվում, ինձանից թաքուն է լալիս, որ չտեսնեմ իր արցունքները:

Գիտի, թե որքան կապված էի Աղվանիս հետ:

Գիտի նաև, որ հիմա իրենով եմ ապրում: Իրեն ասում եմ՝ և՛ իմ Աղվանն ես, և՛ իմ Քրիստինեն ես»:Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պաշտպանության նախարարության կողմից պատվոգրով՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի, ինչպես նաև ՀՀ պետական սահմանները կյանքի գնով պաշտպանելու համար: Հուղարկավորված է Դարպաս գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Լրահոս

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
Կարևոր
Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը
Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել
Վճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան
Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է
Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները