Հայաստանն ընդգրկվել է աշխարհի 27 լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում, որոնք արժե այցելել 2027 թվականին՝ հեղինակավոր Condé Nast Traveller Middle East ամսագրի համաձայն։
Պարբերականն ամենամյա վարկանիշը կազմում է իր հեղինակների, զբոսաշրջության մասնագետների և տարբեր երկրների խմբագիրների մասնակցությամբ։ Ուղղություններն ընտրելիս թիմն ուսումնասիրում է զբոսաշրջային նոր հնարավորություններն ու միտումները՝ գնահատելով, թե ինչպես և ինչու են փոխվում ճանապարհորդների նախասիրությունները։
2027 թվականի ցանկում ներկայացված են ինչպես հայտնի զբոսաշրջային կենտրոններ, այնպես էլ ուղղություններ, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ տեղի մշակույթին ու ավանդույթներին՝ զանգվածային զբոսաշրջությունից հեռու։ Դրանց թվում են եգիպտական Լուքսորը, չինական Շանհայը, Ջամայկան, Դանիան և արգենտինական Պատագոնիան։








