Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի հարակից Լեմկինի փողոցում դանակահարվեց 29-ամյա Էրիկ Կակոյանը, ով նոյեմբերի 8-ին հիվանդանոցում մահացավ։ Իսկ նրա սպանության մեջ կասկածվողը 44-օրյա դաժան պատերազմից հետո է հոգեկան խնդիրներ ձեռք բերել։

Սպանության մեջ կասկածվողը 44-օրյա պատերազմի մասնակից Վալերի Հակոբյանն է։ Ըստ հրապարակած տեղեկությունների՝ նա հաշվառված է եղել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդի մոտ հոգեկան առողջության խնդիրներն ի հայտ են եկել պատերազմից հետո՝ 2024 թվականի հուլիսի 4-ին։ Սակայն հաշվառված լինելը դեռ չի նշանակում հնարավոր վտանգների չեզոքացում:

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրը միայն բուժման որակը չէ, այլև ծառայությունների սահմանափակ կարողությունները։

Այդ կենտրոններում պարբերաբար ազատ տեղեր չեն լինում, որի արդյունքում բուժհաստատությունում բուժում ստանալուց հետո մարդիկ կարող են կրկին դուրս մնալ շարունակական հսկողությունից, ընդհատել դեղորայքը և նորից հայտնվել սրման վիճակում։

Այսինքն՝ պետությունը ոչ միայն բավարար բուժական տեղեր ու կենտրոններ չունի, այլև չի ստեղծել այնպիսի համակարգ, որը հիվանդին բուժումից հետո մենակ չթողնի նրան:Իսկ կոնկրետ այս պատմության մեջ ամենասարսափելին միայն ողբերգական դանակահարությունը չէ, որը կատարվել է Աստծո անունը տալով։ Այլ այն հարցը, թե որտե՞ղ էր պետությունը, երբ պատերազմի մասնակից երիտասարդը հոգեկան առողջության խնդիրներ էր ձեռք բերում։

Ո՞վ էր հետևում նրա բուժմանը, ո՞վ էր գնահատում ռիսկերը, ո՞վ էր պատասխանատու, որ նա ստանա անհրաժեշտ երկարաժամկետ բուժօգնությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ միայն զինվորին պատերազմ տանելու հարցում է պատասխանատու, այլև՝ դրանից հետո՝ նրա առողջության համար:

Ինչ է ստացվում. մեր երկրում գումար ու ահռելի միջոցներ գտնվում են Ջենիֆեր Լոպեսի համերգի, «Ֆեստիվառների», փառատոնների, հեծանվավազքի և վարչապետի գավաթի համար։ Իսկ հոգեկան առողջության կենտրոնների ընդլայնման, նոր հաստատությունների կառուցման, մասնագետների ներգրավման և պատերազմից վերադարձած զինվորների երկարաժամկետ վերականգնման համար քաղաքական կամք չկա:

Էրիկ Կակոյանն էլ այլևս չկա։

Նրա ընտանիքի համար սա անդառնալի կորուստ է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Լրահոս

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին
Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից
Ոջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում
Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը
Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն
Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները
513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում
Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները

Լրացուցիչ նորություններ

...

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»