SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փաստաթղթերը կազմվել են դեկտեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած «Իջևան» բժշկական կենտրոն դիմած Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Արգիշտի Օ․-ի հաղորդման կապակցությամբ։








