ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 24-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած փակ արարողության ժամանակ նախկինում Նյու Յորքի քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին հանձնել է Ազատության նախագահական մեդալը՝ ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևը։ Այս մասին հայտնում են Reuters-ը և Associated Press-ը։ Ջուլիանը Նյու Յորքի քաղաքապետն է եղել 1994–2001 թվականներին։
Նա լայն ճանաչում է ստացել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո քաղաքի ղեկավարումն իրականացնելու համար։ Թրամփը դեռ 2025 թվականի սեպտեմբերին էր հայտարարել նրան պարգևատրելու մտադրության մասին՝ Ջուլիանիի ավտովթարից հետո։
Ջուլիանը հայտարարել է, որ պատիվ է համարում պարգևը ստանալը և երախտագիտություն է հայտնել իր հետ աշխատած մարդկանց։ Սպիտակ տան ներկայացուցիչն էլ նրան բնութագրել է որպես հանրային ծառայողի, որի ղեկավարությունը նշանակալի ազդեցություն է ունեցել Նյու Յորքի և երկրի վրա։
Միաժամանակ, Ջուլիանիի քաղաքական գործունեությունը կապված է նաև 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու հետ։
Նա տարածել էր ընտրակեղծիքների մասին չհիմնավորված պնդումներ, ինչի հետևանքով զրկվել է փաստաբանական գործունեության իրավունքից Նյու Յորքում և Վաշինգտոնում, իսկ երկու նախկին ընտրական աշխատակիցների զրպարտության գործով նրա դեմ կայացվել էր 148 միլիոն դոլարի փոխհատուցման վճիռ։








