Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը



101 տարեկանում մահացել է անվադողերի արտադրության Firestone կայսրության ժառանգորդուհի և Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Դետրոյթ Լայոնս» ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆայրսթոուն Ֆորդը, հաղորդում է Associated Press-ը։

Նա մահացել է երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, Միչիգան նահանգի Գրոս Փոյնթ քաղաքի իր տանը՝ ընտանիքի անդամներով շրջապատված։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

Ֆորդը կապված էր ամերիկյան արդյունաբերական երկու հայտնի գերդաստանների հետ։ Նա Firestone Tire and Rubber Company-ի հիմնադիր Հարվի Ֆայրսթոունի թոռնուհին էր, իսկ նրա ամուսինը՝ Ուիլյամ Քլեյ Ֆորդ ավագը, Ford Motor Company-ի հիմնադիր Հենրի Ֆորդի թոռն էր։

Հարվի Ֆայրսթոունն ու Հենրի Ֆորդը մտերիմ ընկերներ էին։ 1906 թվականին Ֆորդը Firestone ընկերությունն ընտրել էր որպես Model T ավտոմեքենաների անվադողերի մատակարար։ Ձեռնարկատերերը հաճախ էին միասին երկարատև ուղևորությունների մեկնում, երբեմն՝ գյուտարար Թոմաս Էդիսոնի ընկերակցությամբ։

Մարթա Ֆայրսթոունը 1946 թվականին ավարտել է Վասար քոլեջը, իսկ հաջորդ տարի ամուսնացել Ուիլյամ Քլեյ Ֆորդի հետ։ Նրանց հարսանիքը լայն արձագանք է ստացել և Օհայո նահանգի Աքրոն քաղաքի պատմության մեջ մտել որպես «Աքրոնի արքայական հարսանիք»։

2014 թվականին ամուսնու մահից հետո Մարթան ժառանգել է «Դետրոյթ Լայոնսի»՝ նրան պատկանող բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ ակումբը պահելով ընտանիքի սեփականության ներքո։ Նա թիմը ղեկավարել է մինչև 2020 թվականը, երբ այն փոխանցել է իր դստերը՝ Շեյլա Ֆորդ Հեմփին, որն այժմ ակումբի հիմնական սեփականատերն ու նախագահն է։

2015 թվականին Ֆորդը ցույց տվեց թիմի ղեկավար կազմը փոխելու իր պատրաստակամությունը՝ ձգտելով բարելավել թիմի արդյունքները։ Այդ տարվա նոյեմբերին ակումբն աշխատանքից ազատեց նախագահին և գլխավոր մենեջերին։ Երկրպագուներին բացատրելով որոշումը՝ Ֆորդը հայտարարեց, որ թիմը մտադիր է «գտնել և աշխատանքի ընդունել լավագույն ղեկավարներին՝ կայուն հաղթանակներ տանող ֆուտբոլային թիմ ստեղծելու համար»։

Կադրային փոփոխություններից հետո «Լայոնսը» մրցաշրջանի վերջնամասում բարելավեց իր խաղը, իսկ հաջորդ տարի կրկին դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Թիմը փլեյ-օֆֆին մասնակցել էր նաև 2014 թվականին։ Վերջին տարիներին Ֆորդը շարունակում էր հաճախել հանդիպումներին նույնիսկ կառավարումը դստերը փոխանցելուց հետո։ 2026 թվականի նոյեմբերի սկզբին նա ներկա էր «Մինեսոտա Վայքինգսի» դեմ խաղին, որն ավարտվեց «Դետրոյթի» հաղթանակով։

NFL-ի հանձնակատար Ռոջեր Գուդելը ցավակցություն է հայտնել Ֆորդի ընտանիքին և ակումբին։ Նա նշել է, որ Մարթան խորապես հոգ էր տանում իր ընտանիքի, խաղացողների, երկրպագուների և Դետրոյթի մասին, ձգտում էր ավելի լավը դարձնել թիմն ու ամերիկյան ֆուտբոլը և առանձնանում էր բարությամբ ու հումորի նուրբ զգացումով։

Ֆորդը մասնակցել է նաև Դետրոյթի հասարակական կյանքին։ Նա Detroit Lions Charities կազմակերպության խորհրդի և Henry Ford Health System առողջապահական համակարգի խորհրդի անդամ էր։ Ամուսնու հետ նա օգնել է ստեղծել Ուեսթ Բլումֆիլդ քաղաքում գտնվող Maplegrove Center-ը՝ կախվածությունների բուժման մեջ մասնագիտացած հաստատությունը։

Մարթան և Ուիլյամ Քլեյ Ֆորդն ունեցել են չորս երեխա՝ երեք դուստր և մեկ որդի։ Նրանց որդին՝ Ուիլյամ Քլեյ Ֆորդ կրտսերը, զբաղեցնում է Ford Motor Company-ի գործադիր նախագահի պաշտոնը։ Forbes-ի՝ 2017 թվականի գնահատմամբ՝ Մարթա Ֆայրսթոուն Ֆորդի կարողությունը գերազանցում էր 1,4 միլիարդ դոլարը։ Նա թողել է չորս երեխա, 14 թոռ և 17 ծոռ։


Լրահոս

Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ
101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը
Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան
Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան
Կարևոր
Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին
Կարևոր
Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան
Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան
Երկար ժամանակ ջուր չի լինելու
Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը
Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան
Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)
Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն
Թրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ)
Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները
Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը
Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան

Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան

Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)

Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ

Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով

Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան

Սահմանադրությունը ՀՀ ներքին օրակարգն է, այլ երկրների դիտարկումները չեմ մեկնաբանի․ փոխնախարար

ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան

Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան

Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը

Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար

Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան

Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու

Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը

Յուրաքանչյուր բնակչի ձայն համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)

Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ

Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը

Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան

Չենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ Խաչատրյան