Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի քոլեջի ուսանողներ Մարտին Դավթյանն ու Սերգեյ Սնխչյանը հաջողությամբ հանդես են եկել Թբիլիսիում անցկացված ADCC Georgia Nationals Open 2026 գրեփլինգի մրցաշարում։
Մարտինը դարձել է ոսկե, իսկ Սերգեյը՝ արծաթե մեդալակիր։ Մեր ուսանողներն արդեն պատրաստվում են հաջորդ խոշոր միջազգային մրցումներին։
Մաղթում ենք նրանց նոր հաղթանակներ ու հաջող ելույթներ միջազգային մրցահարթակներում։








