ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մի քանի նվեր է ուղարկել, այդ թվում՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալին և բեյսբոլի գլխարկ՝ ամերիկացի առաջնորդի ինքնագրով, այս մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
«Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովի հետ կիսել է իր տպավորությունները այս տարվա նոյեմբերին Օվալաձև աշխատասենյակում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ կայացած իր հանդիպման վերաբերյալ։
ԱՄՆ նախագահը նաև Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մի քանի նվեր է ուղարկել, այդ թվում՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալին և բեյսբոլի գլխարկ՝ իր ինքնագրով», - Ժելդիբայի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։








