Ուկրաինացիները, հասկանալի է, [Դոնեցկի կորուստը] համարում են լուրջ անվտանգության խնդիր, չնայած նրանք մասնավոր կարգով ընդունում են, որ, հավանաբար, ի վերջո Դոնեցկը կկորցնեն։ ԱՄՆ փոխնախագահ Ջեմյս Դեյվիդ Վենսը դրա մասին հայտարարել է UnHerd-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ ներկայում եվրոպական երկրներում կան մարդիկ, որոնք մոտ են իսլամիստական հայացքներին կամ աջակցում են իսլամիզմին։«Հնարավոր է, որ իսլամիստական հայացքներ ունեցող մեկը կարող է զգալի ազդեցություն ունենալ եվրոպական երկրում»,- ըստ Clash Report-ի՝ նշել է Վենսը։








