Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառք տալու և նրա կողմից փողերի լվացմանն օժանդակելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրեն Ա. Կ.-ն իր օգտին գործողություն կատարելու համար 2014 թվականին դիվանագիտական բարձր պաշտոն զբաղեցնող անձ Լ. Ս.-ին, մինչ այդ վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք, ապա՝ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Լ. Ս.-ի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գույքի ծագման աղբյուրը և իրական պատկանելությունը թաքցնելուն ու խեղաթյուրելուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն, ընդունելով իրեն պատկանող ընկերության կողմից Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար կայանալիք մրցույթին հաղթելու և կառուցապատման գործընթացին մասնակցելու Լ. Ս.-ի առաջարկը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել հետագայում նույն տարածքում իր կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից որոշակի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել Լ. Ս.-ին:

Այնուհետև, խոստացված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը Լ. Ս.-ին փոխանցելու նպատակով, Ա. Կ.-ն նախաձեռնել է վերջինիս հետ փոխկապակցված անձի և տվյալ տարածքի սեփականատերերի միջև իրավունքի առուվաճառքի ձևական պայմանագրի կնքման գործընթաց, որի արդյունքում  Լ. Ս.-ին որպես կաշառք փաստացի տվել է Երևան քաղաքի Աբովյան, Արամի, Նալբանդյան և Պուշկին փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի՝ ընդհանուր 200 քմ մակերեսով, առնվազն 22.872.000 ՀՀ դրամին համարժեք բնակարանի ձեռքբերման իրավունք:

Արդյունքում՝ 2014 թվականի հունիսի 16-ին, բնակարանի նկատմամբ գրանցվել է Լ. Ս.-ի հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքը: Այդ կերպ Ա. Կ.-ի օժանդակությամբ փաստացի Լ. Ս.-ին պատկանող բնակարանն օրինական քաղաքացիաիրավական գործընթացների շղարշի ներքո օրինականացվել է:

Կաշառք տալու և փողերի լվացմանն օժանդակելու համար Ա. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ա. Կ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Turkish Airlines-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան
Փաշինյանը Պուտինին հորդորել է վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները
ԱՄՆ-ն կվերացնի՞ ապրանքների մաքսատուրքերը․ ՀՀ-ում «Խաղաղության խաչմերուկ» գագաթնաժողով կանցկացվի (տեսանյութ)
«DAF» բեռնատարը Առինջ մոլի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ուկրաինացիները մասնավոր կարգով ընդունում են, որ Դոնեցկը կկորցնեն. ԱՄՆ փոխնախագահ
Գեներալ Սարվարովի սպանությունը ողբերգություն է․ Պեսկով
Մակրոնը հայտնել է նոր ավիակրի կառուցման վերջնական որոշման մասին
Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ․ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել
500․000 դրամ՝ վարորդական վկայական ստանալու համար․ Ամանորին որ օրերն են լինելու ոչ աշխատանքային (տեսանյութ)
Փաշինյանն ու Պուտինը միջուկային էներգիային ու տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր են քննարկել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սրբավայր է, միտինգների կամ ակցիաների տարածք չէ. Տեր Սերոբ քահանա Ազարյան
Սևանա լճի մակարդակը իջել է 1 սմ-ով
Բենզին թշնամուց․ տնտեսական քա՞յլ, թե քաղաքական գործա՞րք (տեսանյութ)
Բենզինը պատրվակ է․ իրական նպատակը՝ Հայաստանի էներգետիկ շուկան է․ Դավթյան (տեսանյութ)
Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով. Ադրբեջանի վարչապետ
Կարևոր
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություն կբացի ՌԴ-ի հետ հարաբերությունների համար․ Փաշինյան
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները
AI-95 բենզինի շուրջ աղմուկը երկրորդական է՝ վտանգը տնտեսական էքսպանսիան է․ Ավետիսյան
Շտապ
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը (տեսանյութ)
Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառք տալու և նրա կողմից փողերի լվացմանն օժանդակելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Լրացուցիչ նորություններ

...

500․000 դրամ՝ վարորդական վկայական ստանալու համար․ Ամանորին որ օրերն են լինելու ոչ աշխատանքային (տեսանյութ)

Սևանա լճի մակարդակը իջել է 1 սմ-ով

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները

Դատարանը Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգեց․ փաստաբան

Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում. զգուշացում

Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 15-21-ը

Մակրոնը հայտնել է նոր ավիակրի կառուցման վերջնական որոշման մասին․ Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն (տեսանյութ)

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է

Փաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին

Պատահական այցելել են դպրոցներ և ստուգել՝ երեխաների մոտ բջջայիններ կան, թե ոչ

Վաղը կվառվեն Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

Անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է երկու անձի մասով

Առաջիկայում պետք է սպասել նոր հարձակումների, սադրանքների ու ոտնձգությունների՝ թե՛ ժողովրդի, թե՛ երկրի նկատմամբ. Այվազյան

Մի շարք հասցեներում լույս չի լինի

Ինչ իրավիճակ է Լարսում

36 ժամ ջուր չի լինի

Ծովափնյա հողմաշարժիչները փոխում են օվկիանոսի ջերմաստիճանը. Լևոն Ազիզյան

Լույսը վառի´ր. Կանացի նախանձ (տեսանյութ)

Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է