Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամենամոլի ՔՊ-ականը ամենամոլի հակաՔՊականից ավելի մոլի է հայհոյելու ՔՊ-ին. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպեսզի պատկերացում կազմեք էս երկրի կառավարման համակարգի որակի և  պաշտոնյաների մոտիվացիաների մասին ձեզ հերիք է ծանոթանալ վերջին 24 ժամվա մեջ արված չորս հայտարարությունների:  Առաջին: Երկրապահի նախագահը, ում միակ և անբեկանելի պարտավորությունը պետք է, որ լիներ ամառ, թե ձմեռ  24 ժամ գոնե ցույց տալ իր կազնակերպության պատրաստակամությունն ու նվիրումը այս երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը ասում է, որ չի անելու դա որովհետև անիմաստ է դա անել, քանի որ հակառակորդը ուժեղ է իրենցից: ԵրկրորդՎարչապետը ԱԺ-ում խոհափիլիսոփայական մեկնաբանություններ է տալիս պետության և պետություն հասկացության վերաբերյալ  հենց այն կատեգորիալ ապարատով և մոտեցմամբ, ինչպիսի մոտեցմամբ, որ աղանդներն են մեկնաբանում և քննարկում Հայ առաքելական եկեղեցուն: Ավելին, պետության այսպիսի մեկնաբանությունից Պլատոնը, Արիստոտելը, Ցիցերոնն ու Մաքիավելին իրար հետ միասին  և ձեռք բռնած կինքնահրկզվեին: Թե բա «պետությունը լավ ապրելու գործիք է»:Երրորդ: Լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ և նրանց թեթևակի հարցերից ՀՀ ֆինանսների նախարարը այնքան է խճճվում, որ փաստացի կոռուպցիայի մեղադրանքով  ինքնախոստովանական ցուցմունք է տալիս իր դեմ: Պարզվում է ցուցմունքն էլ կայանում է նրանում, որ գերազանցիկի և առաջադեմի դեմքով կատարյալ ջինջ նախարարը իր սեփական տունը տալիս է վարձակալությամբ ոմն կազմակերպության հետո այն կրկին վարձակալում ֆինանսների նախարարության անձնակազմի միջոցառումների համար և դա մեկնաբանելիս ոչ մի կերպ չի մտաբերում կոռուպցիայի սահմանումն ու բացատրությունը:

Չորրորդ: ԳՇ պետին հարց են տալիս, թե իր մոտեցումն առհասարակ ինչպիսին է պետության ամբողջականության ապահովման և թշնամուն մեր սահմաններից դուրս շպրտելու մասին և լսում են պատասխան, որը իրեն նույնիսկ թույլ չէր տա Ջոն Լենոնի երկրպագու ամենապացեֆիստ հիպպին, ով հավատում է, որ սերը կփրկի աշխարհը:  Այսքանը ընդամենը 24 ժամում:Հարգանքներս իրենց գործը պրոֆեսիոնալ անող և այս ամենը հանրությանը օպերատիվ  ցույց տվող և մերկացնող  լրագրողներին: P.S. Այս իշխանության կոռուպցիայի և երկրին հասցված վնասների, իրական ավերի խորությունն ու մասշտաբները, երբ պարզ դառնան, կարծում եմ ամենամոլի ՔՊ-ականը ամենամոլի հակաՔՊականից ավելի մոլի է հայհոյելու ՔՊ-ին»:


Լրահոս

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում