Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգից արևմուտք գտնվող Բեքերսդալ քաղաքում զանգվածային կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 10-ը՝ վիրավորվել, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով ոստիկանությունը։
Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում հնչաց կրակոցների մեջ ներգրավված անձանց համար:
«Հաղորդվում է, որ մոտ 12 անհայտ մարդ սպիտակ կոմբիով և արծաթագույն սեդանով կրակ են բացել պանդոկի հաճախորդների վրա և շարունակել են պատահական կրակոցներ արձակել, երբ նրանք փախել են դեպքի վայրից», – ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։








