SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հ․-ն հոկտեմբերի 30-ին Լեռ Կամսար փողոցում «Յանդեքս» տաքսիով երթևեկելու ժամանակ ճանապարհը չզիջելու հետևանքով տաքսու վարորդի և «Porsche» մակնիշի ավտոմեքենայի վարորդի միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Աղբյուրի հաղորրդմամբ, ըստ օպերատիվ տեղեկության՝ ավտոմեքենաները կանգնելուց հետո «Porsche»-ի ուղևորներից մեկը սպառնացել է Նարեկ Հ․-ին, որ գլուխը ջարդելու է և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա և նրա ընտանիքի անդամների հասցեին, իսկ արդեն դեկտեմբերի 11-ին Նարեկ Հ․-ն Լեոնիդ Ազգալդյան փողոցում հանդիպել է նույն անձին նույն ավտոմեքենայով և փորձել վերը նշված միջադեպի վերաբերյալ պարզաբանում կատարել, սակայն վերջինս կրկին հայհոյել է նրան, փորձել հարվածել և կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 38-ամյա Կարեն Ղ․-ն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։








