Euromedia24–ը ներկայացնում է նոր կադրեր՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից։ Կադրերում երևում է Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքը, իսկ լուսանկարում «Դոն Պիպոյի» թիկնապահն է՝ արնաշաղախ, բազմաթիվ վնասվածքներով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Euromedia24–ը հայտնել էր, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հայտնի ռեստորաններից մեկում վիճաբանություն–ծեծկռտուք է տեղի ունեցել «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի և հայազգի հայտնի գործարարի միջև։
Հրապարակված տեսանյութում երևում էր, թե ինչպես է «Դոն Պիպոն» թիկնապահի հետ փախուստի դիմում դեպքի վայրից։








