Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է


ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:


2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Վեդի (Արարատի մարզ), Ստեփանավան (Լոռու մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Վաղարշապատ (Արմավիրի մարզ) և Մասիս (Արարատի մարզ) քաղաքները։


Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ստեփանավանը:


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին ակտիվության համար և նշել մրցույթին մասնակցելու կարևորությունը:


Ըստ նրա՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով սահմանվել է՝ Հայաստանի բոլոր համայնքներում պետք է ստեղծվեն երիտասարդական կենտրոններ, որոնք ուղղված կլինեն երիտասարդների կարիքների բացահայտմանը, նրանց ներուժի զարգացմանը, հետաքրքրությունների և նախընտրությունների իրացմանը. «Օրենքի այս կետը կխթանի, որպեսզի ՏԻՄ-երը «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին դիմելիս նոր հայացքով դիտարկեն իրենց համայնքի հնարավորությունները»:


Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհուրդը՝ Հայաստանի նախագահությամբ, քննարկել և հաստատել է՝ 2026 թվականին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը» Սյունիքի մարզի Կապան քաղաքն է: Առաջիկա տարում ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը տեղի կունենա Կապանում՝ անդամ երկրների մասնակցությամբ։ Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ այս համատեքստում որոշվել է 2026 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք դիտարկել Կապան քաղաքը՝ կոչ անելով Ստեփանավանին և բոլոր մյուս համայնքներին՝ մեկտեղելու ջանքերը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում 2026 թ․ տարածաշրջանային բնույթի միջոցառումներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ՝ ավելի տեսանելի ու ճանաչելի դարձնելու Հայաստանը:


«Ինչպես և նախընթաց երիտասարդական մայրաքաղաքների պարագայում, ԿԳՄՍ նախարարությունը կուղղորդի այլ պետական կառույցների, ինչպես նաև գործընկեր քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ռեսուրսները, որպեսզի Ստեփանավանն առավելագույնս հաջողի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի իր դերակատարման մեջ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհավորելով Ստեփանավանին երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:


Փորձագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայտատու քաղաքների վերաբերյալ և ընդգծել, որ յուրաքանչյուրն ունեցել է ուժեղ և թույլ կողմեր:


Հաղթող ճանաչված Ստեփանավան քաղաքի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և ընդգծել, որ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի նվաճումը պարտավորեցնող է։

Լրահոս

ԵՄ-ի «պրյանիկը»՝ Փաշինյանին՝ հանուն իշխանություն պահելու (տեսանյութ)
Եվրամիությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին․ ինչ նպատակով է ծախսվելու այդ գումարը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ
ԱՄՆ-ն զենք է տեղափոխում Վենեսուելա․ WSJ
Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին
Երևան-Սևան ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել մրգավաճառին
Շտապ
Ավելի քան 2500 բեռնատար է կուտակվել Վերին Լարսում
Կարևոր
Թեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում
Իրանի ԱԳ նախարարը կգնա Մոսկվա․ Ադրբեջանում ներում կշնորհեն ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ ագրեսիաների մասնակիցներին (տեսանյութ)
Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է
Օրվա իշխանությունների կամակատար իրավապահները բանտարկել են նաև հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը․ Վարդան Ղուկասյան
Երկիրը ծախվում է, ինչո՞ւ չեն գրում. Լևոն Թոքմաջյանը՝ Սևակի արձանի նախապատմության և աղմուկի մասին (տեսանյութ)
Առաջարկվում է ևս մեկ հնարավորություն ընձեռել և մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները․ կադաստրի կոմիտեի ղեկավար
ԵՄ–ի լռությունը բերել է այս մարդկանց` քաղաքական պատվերով բանտարկությանը․ ակցիայի մասնակից (տեսանյութ)
ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը անգործության է մատնված․ քաղաքացի (տեսանյութ)
Տրոմբի և բարձր ճնշման մասին (տեսանյութ)
Արցախցինեը դիմել են Վեհափառին. Կալլասը կոչ է արել ԵՄ-ին (տեսանյութ)
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են 2005 թվականից 62-ամյա հետախուզվողի
«Իսկ իր արարքի համա՞ր քանի ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Լրացուցիչ նորություններ

...

Ավելի քան 2500 բեռնատար է կուտակվել Վերին Լարսում

Տրոմբի և բարձր ճնշման մասին (տեսանյութ)

Արցախցինեը դիմել են Վեհափառին. Կալլասը կոչ է արել ԵՄ-ին (տեսանյութ)

Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են 2005 թվականից 62-ամյա հետախուզվողի

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ

Պապիկյանը խոսել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչները ցույց են տալիս օդի որակի զգալի բարելավում

Վարդենյաց լեռնանցքում բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երեխաները հայտնաբերվել և վերադարձվել են իրենց ծնողներին․ ՆԳՆ

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը

ԱԺ–ն նախորդ տարի պայմանագիր է կնքել Տիկնիկայինի նախկին տնօրեն Ռուբեն Բաբայանի որդու հետ․ 168․am

Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձեւաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի․ Աշոտյան

«Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, թե Արցախի կորուստը․ Լիլիթ Գալստյան

Տոնածառի լույսերի վառման փառահեղ արարողություն. Փաշինյան (տեսանյութ)

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին (տեսանյութ)

Արամ Ա Վեհափառը քննարկել է Իրանի հետ միջկրոնական երկխոսության հարցեր

Առաջիկա օրերին ձյուն կգա՞

Կադիրովը սպասում է Պուտինի առաջարկին

ՈՒՂԻՂ. Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը