Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ



«Փաստ» օրաթերթը գրում է. 

Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն բանաձևը, ըստ որի՝ եթե խորհրդարանական ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ վեց ձայնը՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կայացնելու համար, ապա սահմանադրական հանրաքվեի ժամանակ ժողովրդի մեծամասնության դեմ քվեարկելու դեպքում ինքը պատրաստ է հեռանալ վարչապետի պաշտոնից, իսկ կողմ քվեարկելու դեպքում՝ հաջորդ ընտրություններին այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։Այս առաջարկը դարձավ յուրօրինակ քննություն հայաստանյան քաղաքական դաշտի համար՝ բացահայտելով, թե որտեղ է ավարտվում ներքաղաքական հաշվարկը, և որտեղ է սկսվում պետականության հիմքերի պաշտպանությունը։

Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին զարգացումները բացահայտեցին սկզբունքայնության մի նոր նշաձող, որն իր բնույթով պատմական է և աննախադեպ։Սահմանադրական հանրաքվեի անցկացմանը աջակցելու դիմաց վարչապետի պաշտոնից հեռանալու Նիկոլ Փաշինյանի առաջարկի կտրուկ մերժումը խորհրդարանական ընդդիմության կողմից պարզապես հերթական քաղաքական դիրքորոշում չէ. սա պետականաշինական վճռական քայլ է, որն ազդարարում է քաղաքական նոր մշակույթի սկիզբը և վերաիմաստավորում քաղաքական պայքարի ողջ փիլիսոփայությունը։

Այս դիրքորոշմանն իր վճռական համերաշխությունը հայտնեց նաև համախմբված ընդդիմությունը՝ հայտարարելով, որ վճռականորեն մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր Սահմանադրությունը, համերաշխություն է հայտնում խորհրդարանական ընդդիմության՝ ազգային արժանապատվությունը առևտրի առարկա չդարձնելու սկզբունքային դիրքորոշմանը և պատրաստակամ է միավորված ուժերով հանդես գալ արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ՝ առաջիկա օրերին նախաձեռնելով հատուկ հանդիպում այս օրակարգով։Երկար տարիներ հայաստանյան իրականության մեջ քաղաքական պայքարը հաճախ ընկալվում էր մեկ պարզ բանաձևով՝ հասնել իշխանափոխության ամեն գնով։

Այդ արատավոր տրամաբանության մեջ գործող ղեկավարի հեռացման ցանկացած հեռանկար կարող էր դիտարկվել որպես բացարձակ հաղթանակ և հիմք դառնալ ամենատարբեր պայմանավորվածությունների համար։ Երբ հենց իշխանությունն է սեղանին դնում իր հեռանալու հարցը, դա կարող էր թվալ ամենակարճ ճանապարհն ու ամենագայթակղիչ խայծը։ Սակայն միասնական ընդդիմությունը կոտրեց տասնամյակներ շարունակ արմատացած այդ կարծրատիպը՝ հստակ ցույց տալով, որ իշխանության գալը կամ որևէ անձի հեռացնելը չի կարող լինել ինքնանպատակ գերխնդիր, եթե դրա դիմաց վճարվելիք գինը պետության հիմքերի խարխլումն է։

Անձի հեռացումը չի կարող գնվել պետականության հիմնասյուների ապամոնտաժման հաշվին, որովհետև պաշտոնները գալիս ու գնում են, իսկ պետության իրավական և պատմական հենասյուների կորուստն անդառնալի է։ Այս պատմական որոշման ողջ ծանրությունն ու վեհությունն այն է, որ այն ուղղակիորեն կապված է Հայոց պետականության ինքնիշխանության և ազգային արժանապատվության պաշտպանության հետ։ Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխության օրակարգը ծնվել է ոչ թե Հայաստանի ներքին պահանջից, այլ թելադրված է դրսից՝ Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում հանրաքվեի գաղափարին սատարելը և գործարքին մասնակից դառնալը կնշանակեր լեգիտիմացնել պարտադրված զիջումների քաղաքականությունը, կամովին գլուխ խոնարհել Բաքվի նախապայմանների առջև և փաստացի անցնել Ալիևի «սրի տակով»։

Հետևաբար, միասնական ընդդիմության այս մերժումն ու արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ համախմբված ուժերով հանդես գալու վճռականությունը ուղիղ պատասխան են նվաստացման և պարտվողականության քաղաքականությանը՝ հաստատելով անբեկանելի ճշմարտությունը. Հայաստանի Մայր օրենքն ու պետության ներքին կյանքը չեն կարող խմբագրվել հարևան երկրի սպառնալիքներով ու թելադրանքով։Համաշխարհային պատմությունն ու քաղաքագիտական փորձը միանշանակ ապացուցում են, թե որքան ճակատագրական են լինում նման գործարքները, երբ ընդդիմադիր ուժերը տրվում են իշխանության սադրանքներին՝ հանուն կարճաժամկետ տակտիկական շահաբաժինների։ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Վենեսուելայում քաղաքական էլիտայի մի մասը, հույս ունենալով վերահսկել գործընթացներն ու պահպանել իր դիրքերը կառավարման համակարգում, լեգիտիմացրեց սահմանադրական խորքային փոփոխությունների օրակարգը, ինչի արդյունքում ապամոնտաժվեցին պետականության ինստիտուցիոնալ հիմքերը՝ երկիրը ներքաշելով երկարատև աղետի մեջ։

Նույն կերպ, 1930-ականների Գերմանիայի Վայմարյան հանրապետությունում ավանդական քաղաքական ուժերը, փորձելով պաշտոնական վերադասավորումների և տակտիկական համաձայնությունների միջոցով զսպել ճգնաժամը, գնացին սահմանադրական շրջանակների վերանայման գործարքի, որը շատ արագ վերածվեց ինստիտուցիոնալ ինքնաոչնչացման։ Հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում ևս, ինչպես Մոլդովայում կամ Վրաստանում, ընդդիմության մասնակցությունը իշխանությունների առաջարկած սահմանադրական կամ ընտրական գործարքներին հանգեցրեց նրան, որ ընդդիմությունը կորցրեց հանրային հենարանը՝ վերածվելով գործող համակարգի լեգիտիմացնող գործիքի։

Միասնական ընդդիմությունը, քաղելով այս պատմական դասերը, խուսափեց պետականության ապամոնտաժման թակարդից։Այս սկզբունքային և անկոտրում կեցվածքի ֆոնին էլ ավելի է մերկանում գործող իշխանությունների վարած քաղաքական կուրսի վտանգավորությունը։ Անցյալի ծանր կորուստներից և ողբերգական սխալներից որևէ դաս չքաղելով՝ կառավարող ուժը շարունակում է միակողմանի զիջումների ճանապարհով երկիրը ներքաշել նորանոր արկածախնդրությունների և պարտադրված օրակարգերի դաշտ։ Նման օրհասական պահին իշխանական գայթակղություններին չտրվելն ու պետականության կարմիր գիծը ամուր պահելը դառնում է ոչ միայն քաղաքական դիրքորոշում, այլև պատմական հրամայական։


Լրահոս

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ
Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում
Վերջնագրից առաջ՝ շրջագայություն
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում
21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում
SpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմանները
Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է
Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով
Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ
101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը
Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան
Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան
Կարևոր
Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին
Կարևոր
Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան
Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան
Երկար ժամանակ ջուր չի լինելու
Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը
Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան
Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը