Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ։ Նա այս մասին գրել է իր սոցցանցի էջում։
Կոբախիձեն նշել է, որ Աշխաբադի ֆորումի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
«Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են համատեղ աշխատել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար։ Մենք հանձնառու ենք մեր ռազմավարական գործընկերության զարգացմանը»,-ընդգծել է Վրաստանի վարչապետը։








