Լիտվայի իրավապահ մարմինները Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանք են առաջադրել երկրի քաղաքացու, որի գործն արդեն փոխանցվել է Կաունասի շրջանային դատարան։ Դատախազության տվյալներով՝ տղամարդը 2021 թվականի օգոստոսից կատարել է ռուսական հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ հավաքելով տեղեկություններ Լիտվայի ռազմավարական ենթակառուցվածքների և Ուկրաինային տրամադրվող օգնության մասին։
Քննությունը սկսվել է 2025 թվականի մարտին տեղի ունեցած միջադեպից հետո։ Կասկածյալը, ըստ մեղադրանքի, մասնավոր ընկերության տարածքում գաղտնի լուսանկարել է ուկրաինացի զինծառայողների համար հավաքված օգնությունը, իսկ աշխատակցի միջամտությունից հետո նրա դեմ արցունքաբեր գազ է կիրառել և դիմել փախուստի։ Տղամարդուն մեղադրանքներ են առաջադրվել նաև զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր ապօրինի պահելու համար։








