Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը օբյեկտիվորեն գտնվում է իր գոյության համար մղվող պայքարի թեժ փուլում․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
«Այժմ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում են մի ժամանակաշրջանում, երբ մեր դեմ սանձազերծված է իսկական ցեղասպանական արշավ՝ հայտնի և անհայտ տարածաշրջանային ու միջազգային ուժերի կողմից։ Մենք գտնվում ենք ինքնապաշտպանության վճռորոշ փուլում, իսկ քաղաքական սովորական գործընթացները դարձել են դարձել են ժամանակավրեպ։
Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մղվում է բազմաճակատ, հիբրիդային պատերազմ, որն արդեն իսկ հանգեցրել է Արցախի կործանմանը, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի տարածքների մասնակի բռնազավթմանը։ Կորցվել են ռազմավարական ճանապարհներ, «Թրամփի ուղի» կոչվող ծրագրով նախատեսվում է ՀՀ ինքնիշխանության կտրուկ նվազեցում նաև Մեղրիում։ Ապագայում չեն բացառվում նոր տարածքային զիջումներ, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնումը։
Հետևաբար, ժամանակն է անել ճիշտ քաղաքական և ռազմավարական եզրակացություններ։ Այն կուսակցությունները, որոնք շարունակում են գործել «կարծես ոչինչ չի պատահել» տրամաբանությամբ, իրականությունից կտրված են և իրենց գործունեությամբ դարձել են անախրոնիզմ։ Իսկ խունտայի պառակտիչ և ապիկար քայլերը այլևս բացահայտ դավաճանություն են։
Քաղաքական աղմուկն ու կեղծ օրակարգերը շեղում են ժողովրդին իր անվտանգության համար կենսականորեն կարևոր առաջնային խնդրից՝ ձևավորել համաժողովրդական ինքնապաշտպանական նոր համակարգ և փրկել երկիրը նվաճումից ու հայաթափումից։
 
Հայաստանը (բայց ոչ նրա քաղաքական ղեկավարությունը) օբյեկտիվորեն գտնվում է իր գոյության համար մղվող պայքարի թեժ փուլում։
 
Ուստի մեզ այսօր անհրաժեշտ են ոչ թե սովորական կուսակցություններ ու անվստահելի լիդերներ, այլ միասնական ազգային-ազատագրական ճակատ և այն գլխավորող իսկական առաջնորդներ՝ համապատասխան ռազմաքաղաքական պատրաստությամբ և ազգային գաղափարախոսությամբ։
 
Մեզ պետք է նաև ազգային-ազատագրական ճակատի կողքին ուս-ուսի կանգնած Հայոց Եկեղեցի և հոգևորականություն՝ Ղևոնդներ, Եղիշեներ և Խրիմյաններ, այլ ոչ թե կճոյաններ, վրթանեսներ ու անուշավաններ։
 
Թե որտեղ կսկսվի ազատագրական ճակատի ձևավորումը՝ քաղաքական դաշտում, թե՞ հոգևոր, էական չէ․ կարևորն այն է, որ այն մի որոշակի կետից սկսվի։ Եվ գուցե թե այդ գործընթացը սկսվի հենց առաջիկա եկեղեցական ժողովներում ու քննարկումներում։ Հուսանք, որ այդպես էլ կլինի։
Աստվածն առաջ։
 
«Ամբողջ զենքը Աստծո հագե՛ք, որ կարողանաք կանգնել չարի փորձանքների դեմ» (Եփեսացիներին, 6:11)»։

Լրահոս

Տասնյակ հասցեներ երկար ժամանակով կհոսանքազրկվեն
Երգչուհի Տաթև Ասատրյանը սոց․ ցանցի իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ բոլորի կողմից շատ սիրված փոքրիկ Նժդեհի հետ (Ֆոտոշարք)
Աշխատում է նաև Իրան-ԱՄՆ ուղիղ և անուղղակի դիվանագիտական շփումների խողովակը. Վարդան Ոսկանյան
Ձյուն կտեղա՞. Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Լյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտ
Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տղամարդ է տուժել
Բժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոց
Իրանի նախագահի գրասենյակը հրապարակել է երկրում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը
Ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ
Կարևոր
Զգուշացում՝ Արագածոտնի բնակիչների համար
Ես չեմ անհանգստանում պատերազմի համար․ Արաղչի
Կարևոր
Եկել են զինվորական բարձրագույն սպաներից և գնդերեցներին առաջարկել դեմ դուրս գալ Վեհափառ Հայրապետին. Տեր Վանանդ
Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց
Եվա Բաղդասարյանը հրապարակել է որդու լուսանկարները (Ֆոտոշարք)
Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լույսը վառի´ր. Ընկերություն, թե շահ (տեսանյութ)
Գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է ընտանիքի 8 անդամ. Քաբուլ
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Ծնվել է ՔՊ-ական պատգամավորի 4-րդ երեխան (լուսանկարներ)
Սերբիայի նախագահի կարծիքով՝ ԱՄՆ-ն 48 ժամվա ընթացքում կհարվածի Իրանին

Լրացուցիչ նորություններ

...

Աշխատում է նաև Իրան-ԱՄՆ ուղիղ և անուղղակի դիվանագիտական շփումների խողովակը. Վարդան Ոսկանյան

Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար․ Վահագն Ալեքսանյանն՝ առողջապահության ապահովագրության մասին

Հերթական հարձակումը հայի գոյության դեմ. Տեր Սերոբ

Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս

Փորձ է արվում ստեղծել կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում․ Արմեն Այվազյան

Կասկած չունեմ, որ Միրզոյանի հետ հանդիպման ամբողջական նյութը չի հրապարակվել հայկական կողմի խնդրանքով․ Աշոտյան

Որևէ մեկը չի կարող արգելել պատմական հայրենիք համարել Տրապիզոնն ու Վանը․ Շարմազանով

Ախուրյանցի Անոյի անունը որ Ժոզեֆինա դնեք, բա՞ն կփոխվի․ մի՛ ֆռցրեք ու միջանցքի անունը TRIPP դրեք. Արմեն Աշոտյան

Ինձ համար այս իշխանության կողմից ընդունված հիշատակի օրը ընդունելի չէ․ հերոսի մայր

«Բարենորոգիչները» թող նայեն կարգալույծներին ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան․ Սամվել դպիր

Շնորհակալ եմ, որ չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք՝ ընդդեմ մեր Հայրապետի․ Կանադահայոց թեմի առաջնորդ

Ավտովթարների զnhերի թիվը կայուն ձևով նվազում է․ Փաշինյանը թվեր է բերել և նշել պատճառներից մեկը

Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել. Արթուր Խաչատրյան

«4 ամիս առանց քեզ». հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել

Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում․ Արա Զոհրաբյան

Եթե «բարենորոգիչներն» անկեղծ են, ապա պետք է երկու ձեռքով կողմ լինեն եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը. Տիրատուր քահանա Սարդարյան

Ադրբեջանական բենզինը շուտով կվաճառվի ցածր գնով․ Պապոյան

Վերջին օրերին տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ․ Տեր Արտաշես քահանա

Ո՞ւր են ուղղվել ՔՊ պատգամավորներին և կառավարության անդամներին տրված շուրջ 3 միլիարդ դրամ պարգևավճարները․ Սաղաթելյան