Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան



Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ն. Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին՝ ի լուր աշխարհի հայտարարելով, թե ՀՀ որևէ պետական պաշտոնյա այլևս իրավունք չունի Արցախի մասին անգամ ծպտուն հանելու կամ Արցախի (այսինքն՝ Հայաստանի այդ ցեղասպանված հատվածի) պատմության մասին գրքեր նվիրելու։ Ըստ Փաշինյանի և նրա ՔՊ-ի՝ հայերը և ընդհանրապես Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ավելի քիչ իրավունքներ և ավելի ցածր կարգավիճակ, քան թուրքերն ու ադրբեջանցիները։ Հայերը պետք է ստորադասվեն իրենց ցեղասպանների համեմատ․ այն, ինչ թույլատրելի է թուրքերին ու ադրբեջանցիներին, պետք է արգելված լինի հայերին։


Այսպես, Բաքուն և Անկարան իրավունք ունեն իրենց ժողովուրդներին և ամբողջ աշխարհին ներկայացնելու Հայաստանի պատմության, Արցախյան հիմնահարցի և հայ-ադրբեջանական հակամարտության մասին ամբողջովին կեղծված ու աղճատված իրենց պատմագրությունը, իսկ հայերը՝ ոչ։ Հիշենք թեկուզ վերջին դեպքը, երբ Ալլահշուքյուր Փաշազադեն Հռոմի պապին գրքերի տեսքով ներկայացնում էր Հայոց պատմության և Հայոց եկեղեցու պատմության հարյուր տոկոսանոց խեղաթյուրումներ։


Պարզ է նաև, որ պետությունը չի ֆինանսավորելու Արցախի պատմությանը, մշակույթին և հայոց ազատամարտերին նվիրված գիտական ու գեղարվեստական գրականությունը, ինչպես նաև այդ թեմաներով մշակութային միջոցառումները, թանգարանային ցուցադրություններն ու հուշարձանաշինությունը։


Բաքվին և Անկարային կարելի է ոչնչացնել հայոց պատմական ու մշակութային հուշարձանները, պղծել մեր սրբությունները, իսկ Հայաստանին չի կարելի բողոքել այդ ամենի դեմ։ ՔՊ-ի իշխանության վերարտադրման դեպքում թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում դառնալու են տեր ու տիրակալ, ինչպես Օսմանյան կայսրությունում էր և այսօրվա Թուրքիայում է, իսկ հայերին արգելվելու է բողոքել ու ազգային իրավունքներից խոսել։ Հայաստանի հայերին ցանկանում են իջեցնել պոլսահայերի մակարդակին՝ վախվորած, սուսուփուս ապրելուն և ազգային արժանապատվության շարունակական ստորացումները հանդուրժելուն։


Փաստորեն ձևավորվում է քաղաքական-իրավական անհավասարության ռեժիմ, երբ երկրի տիտղոսակիր ազգը սեփական պետության ներսում դրվում է ավելի ստորադաս վիճակի մեջ, քան արտաքին թշնամական պետությունների քաղաքացիները։


Հայոց պատմության արցախյան հատվածի մասին գրքերի արգելքից Ն. Փաշինյանն ու ՔՊ-ն անցնելու են նաև Հայոց ցեղասպանության պատմության կեղծմանը, թեև այդ գործի ցրցամը նրանք արդեն տվել են՝ օտար ղեկավարությամբ։ Բավական է հիշել միլիոնավոր հայ նահատակների անունները գտնելու մասին Անդրանիկ Քոչարյանի թուրքածին շեղող գաղափարը։ Եվրախորհրդարանի բուռն ծափահարությունների ներքո Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊԱՐՏԵԻԴԻ ԵՎ ՖԱՇԻԶՄԻ ՀԻՄՔԵՐԸ։ Հայերի ճակատագիրը Հայաստանում սկսելու է նմանվել պաղեստինցիների ճակատագրին Գազայում։


Սա՛ է վտանգը։ Սա՛ է պետք հասկանալ — և գործել համապատասխանաբար»։

Լրահոս

ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել
Մենք հուշակոթող քանդող ազգ չենք. պետք չի մանիպուլացնել. Անուշ Սեդրակյան (տեսանյութ)
Ողբերգական ելքով վթար՝ Տավուշում. մեքենան 20-30 մ բարձրությունից ընկել է, ընտանիքի անդամները հիվանդանոցում են, երեք երեխաներից մեկը մահացել է
Ադրբեջանցու հետ երբեք ընկերություն չի կարելի անել, նրանց վրա պետք չէ հույս դնել (տեսանյութ)
Ապրում եմ վարձով, գոհ եմ, շնորհակալ եմ Փաշինյանից․ քաղաքացի (տեսանյութ)
«Առնո Բաբաջանյան. ինչո՞ւ է կոմպոզիտորի ժառանգության մեծ մասը մինչ օրս մնում ձեռագրերում»
Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին (տեսանյութ)
Արտակարգ դեպք Երևանում
Պուտին-Թրամփ զրույցը բացահայտել է կոշտ իրականություն. Երախտագիտություն՝ Եվրոպական խորհրդարանին (տեսանյութ)
Ես Ադրբեջանցի ընկեր ունեմ, սպասում եմ երբ սահմանները կբացվեն, գնամ իրենց տուն․ քաղաքացի (տեսանյութ)
Ես հիմա ինձ անհոգ եմ զգում այս երկրում․ քաղաքացի (տեսանյութ)
Ես որոշում եմ կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ․ Տիգրան Խաչատրյան
Էստոնիայի նախագահի հայտարարությունը Պուտինի մասին.Մայիսմեկյան շքերթը՝ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավ (տեսանյութ)
Իրանը Պակիստանին նոր առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների շրջանակում
«Mercedes»-ը Պռոշյան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինի կյանքի համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն
Ինֆանտինոն քաղաքական սկանդալ է առաջացրել Իսրայելի և Պաղեստինի շուրջ
Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մերձավոր Արևելքի գործընկերների հետ
Politico. Եվրոպայում արձակուրդային սեզոնը կարող է խաթարվել ավիացիոն վառելիքի պակասի պատճառով
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Լրացուցիչ նորություններ

...

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան