Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից


Դավիթ Սանասարյանը գրում է.

 


Շատերիդ համար սպասված


«Երեկ դատարանը հրապարակեց «իմ գործով» արդարացման վճիռը։ Եվ այդ «իմ գործը» տևեց 7 տարի, թեև սկզբից էլ, կարծում եմ, չկար որևէ բանական արարած, որ ինձ ճանաչելով  կասկածեր իմ բացարձակ արդար լինելուն։


Աչքիս առջևով անցնում են որոշ մարդկանց վարքի դրսևորումներ, որ չեն կարող  տեղավորվել մարդկայնության մասին իմ պատկերացումներում։


Ակամա հիշում եմ Նիկոլ Փաշինյանի վեց տարի առաջվա ասուլիսից մի դրվագ, երբ լրագրողի հարցին ի պատասխան՝ երկրի ղեկավարը, իր քաղաքական հեղինակությունը դնելով այդ խոսքի տակ, հայտարարեց․ «Բացառում եմ, որ քննությունը ոչ օբյեկտիվ լինի»։ Դատարանի վճիռը հիմա ցույց տվեց, որ այդ վստահությունը հիմնավորված չէր։ Քննության օբյեկտիվությունը չի կարող կախված լինել վարչապետի վստահությունից կամ նրա քաղաքական հայտարարությունից։ 


Պետությունը չի աշխատում «վստահում եմ – չեմ վստահում» տրամաբանությամբ։ Պետությունն աշխատում է ինստիտուտներով, ապացույցներով ու պատասխանատվությամբ։ Այսօր դատարանը հստակ արձանագրեց՝ մեղադրանքը հիմնավորված չէր, և ինձ արդարացրեց։ Հիմա մնում է մեկ հարց՝ կլինի՞ արդյոք քաղաքական կամ թեկուզ անհատական համարձակություն՝ հրապարակավ ասել․ «Սխալվել եմ»։ Ինձ դա անձամբ պետք չէ։ Բայց պետությանը պետք է։ Պետք է, որ վաղը նույն մեխանիզմով ուրիշի ճակատագիր չծամվի։


Անձամբ չեմ ակնկալում, որ ինձնից ներողություն խնդրի կամ խնդրեն։ Ես դատավոր չեմ. վերջնական իրական Դատավորը երկնքից ամեն բան տեսել, տեսնում է և կտեսնի. Հոգու թեթևություն Նրանի՛ց կարող են հայցել արածի ու չարածի համար։
Չարժեր երևի անդրադառնալ Արսեն Թորոսյանին ու, իր խոսքով՝  «կադրային չեկիստ» Վանեցյանին, բայց իրենք էլ մարդ են։


Արսեն Թորոսյանը, ում նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքները հակասեցին իրար, հետաքրքիր է՝ ինչպես է քնել այս տարիներին՝ իմանալով, որ զրպարտությամբ իմ անձնական ու քաղաքական կյանքից յոթ տարի խլեց։ Կկարմրի՞ գոնե։ Ու նաև՝ այն ՔՊ-ականները, ովքեր բացառում էին, որ իրենց ձևակերպմամբ՝ «Նոր Հայաստանում» հնարավոր է գործ «կարվի», բայց փաստացի՝ ուղղակի կամ անուղղակի ոտնահարում էին անմեղության կանխավարկածը՝ իմ նկատմամբ դատավճիռ կարդալով դեռ դատից առաջ։ Այդպես նաիրիզարյաններն էին անում, երբ Բակունցը բանտում էր։ Կրկնեմ՝ վերևից մի աչք տեսնում է ամեն բան՝ եռապատկված Եռաբլուրից մինչև զրպարտությունների շարան։
Տիկին Սեյրանյանի հետ հարցազրույցում Արթուր Վանեցյանն ինձ մեղադրում էր՝ իբր «ճղվում եմ իրեն մեղադրելու համար», ու ասում էր՝ «մաղձ չթափեմ իր վրա»։ 


Արթո՛ւր, հիմա տղամարդկություն կունենա՞ս՝ նույն հրապարակայնությամբ ներողություն խնդրելու հանրությունից, որ ստել ես։ Հարցազրույցումդ ինձ մեղադրում էիր «մաղձ թափելու» մեջ։ Ես մաղձ չունեմ։ Իսկ եթե երբևէ ունենամ էլ՝ չեկիստների վրա կափսոսեմ թափել, նրանք դրա՛ն էլ արժանի չեն։


Կհանդիպենք քաղաքական դաշտում, ես ուղիղ եմ նայելու ձեր աչքերին։


Մի դրվագ էլ կա, որի մասին պատերազմից հետո չուզեցի խոսել․ ո՛չ ես սիրտ ունեի, ո՛չ հանրությունը։ Բայց քանի որ իմ անվան հետ դեռ փորձում են խաղալ այդ թեմայով, պարտավոր եմ ասել։ Երեխայի մասնակցությամբ ավտոմիջադեպի գործով նույնպես փորձեցին ինձ քաշքշել ոստիկանության, քննչականի ու դատարանի դռներով։


 Իսկ ովքեր չգիտեն՝ նշեմ․ այդ գործով էլ արդարացվել եմ Վճռաբեկ դատարանով․ մեղքս բացակայում էր։ Ինչքա՜ն հետևողական չարություն պետք է ունենալ ընկնելու մեկի ետևից, ով եթե մի բան չի կարողացել անել, ապա դա եղել է ոհմակի օրենքով ապրել ու աշխատել չկարողանալը։ Երիցս ճիշտ էր Վահան Տերյանը, երբ ասում էր. «Ամեն ինչ կա հայ գրականության մեջ՝ չկա միայն մարդը»։ Հիմա այդ Մարդուն ու Մարդկանց է պետք որոնել մեր քաղաքական դասի մեջ։


Ես այսօր էլ չարացած չեմ, ինչպես չարացած չեմ եղել յոթ տարի առաջ, երբ այս գործը կարեցին։ Ափսոսում եմ միայն, որ 2018-ին ժողովրդի մեջ փայփայված արդարության ծարավը ոչ միայն չհագեցավ, այլև նոր ծավալներ ընդունեց։ Բայց այսօր, ի հեճուկս կոնկրետ շրջանակների և հանուն Հայաստանի, դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց վճիռ, որը արդարադատություն էր՝ հիմնավորված, փաստարկված, կոնկրետ հղումներով։ Եթե նույնիսկ դատախազությունը բողոքարկի այս վճիռը, արդեն բոլորն են հասկանում, որ իրենք ինքնուրույն որոշում չեն կայացնելու։ 

 


Հ․Գ․ Եվ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, պաշտոնյաներին, իմ շատ սիրելի փաստաբաններին Արսեն Սարդարյանին, Ինեսսա Պետրոսյանին և Արփի Գևորգյանին, իմ գործով ազնիվ վկաներին, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության գրեթե բոլոր աշխատակիցներին, ովքեր երբեք չկասկածեցին իրենց ճանաչած Դավիթ Սանասարյանին ու աջակցեցին այս տհաճ ճանապարհի ընթացքում՝ անմիջականորեն կամ հրապարակային»,- Գրել է Սանասարյանը։

Լրահոս

Հունգարիայի փոխվարչապետը հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից
Արաղչի. Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն
Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան (տեսանյութ)
Հայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ)
Ալիև. Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են համատեղ արտադրել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք
Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ֆիդան
Հայտնաբերվել է մի արտադրանք, որը արագացնում է տղամարդկանց մոտ հիշողության վատթարացումը
Բժիշկը բացատրեց, թե արդյոք հոնքերի սեղմակը կարող է թեթևացնել միգրենը
Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեները
ԱՄՆ-ն թույլատրել է Մադուրոյին օգտագործել վենեսուելական միջոցներ փաստաբանների վճարման համար
Արաղչի. Իրանը վստահ է Պակիստանի լրջության մեջ՝ որպես ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդի
Գիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթը
Արա Գոչունյանը՝ Էրդողանի ուղերձի,Ցեղասպանությունն ուրանալ-չուրանալու և սահմանի բացման մասին (տեսանյութ)
Գիտնականները սաթի մեջ հայտնաբերել են անսովոր սարդակերպ, որը թվագրվում է 35 միլիոն տարվա վաղեմությամբ
Հայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ)
Հայտնաբերվել է խորը քնի ոչ ակնհայտ պայման
Սարսափելի ոճրագործությունները՝ Եղեռնը վերապրածների աչքերով․ նոր ցուցադրություն՝ ՀՑԹԻ-ում (տեսանյութ)
Չինաստանում կնոջ ուղեղից ութ սանտիմետր երկարությամբ որդ են հեռացրել

Լրացուցիչ նորություններ

...

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան