Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բոլորից լավ է տեսնում ու հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավը բոլոր առումներով տապալվել է: Ավելի ստույգ՝ ժողովուրդը ամուր կանգնեց իր Եկեղեցու թիկունքին:


Դա են ապացուցում առկա փաստերը, իրողությունները: Նույնիսկ «պրոիշխանական» հարցումների տվյալները փաստում են Հայ առաքելական եկեղեցու մեծ հեղինակությունն ու Եկեղեցու հանդեպ ժողովրդի վստահությունը: Այն բոլորից բարձր է, ավելին՝ գնալով ավելի է բարձրանում:


Այն, որ Փաշինյանի հակաեկեղեցական պատերազմը գոնե այս փուլում տապալվել է, փաստվում է նաև տիրադավ եպիսկոպոսների ընդգծված պասիվությամբ: Նրանց ձայն-ծպտունն անգամ չի լսվում: Ամեն մեկը մի «ապաստան» է գտել. հուսանք՝ գոնե ապաշխարում են:


Սակայն Փաշինյանը, ինչպես ասվում է, Փաշինյան չէր լինի, եթե ընդուներ այս ամենը, մի վատություն, մի՝ իրեն հատուկ բան չաներ: Մասնավորապես, նախօրեին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի նիստ էր նախատեսված: Եվ ահա, Քննչական կոմիտեն, կարելի է ասել՝ կանխամտածված կերպով ու հենց այդ դիտավորությամբ, խորհրդի աշխարհիկ անդամներին հրատապ կարգով հրավիրել էր ՔԿ... հարցաքննության:


Ըստ այդմ, խոչընդոտ էին հարուցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անցկացմանը: Երեկ ևս Քննչական կոմիտեն փորձել է նպատակային կերպով տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը՝ էլի նույն սխեմայով. այս անգամ արդեն խորհրդի հոգևորական անդամներին կրկին իբր «անհետաձգելի քննչական գործողությունների» անվան տակ հրավիրել են հարցաքննության։ Հոգևոր հայրերը, սակայն, հրաժարվել են գնալ հարցաքննության՝ նշելով, որ ՔԿ-ն պարտավոր է ծանուցագիր ուղարկել։


Ավելի ուշ ծանուցագիրը էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է, սակայն Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, այնուամենայնիվ, կայացել է: Ի դեպ, Փաշինյանի շահերն ու քմահաճույքներն սպասարկող ՔԿ-ն կրկին հարցաքննության է հրավիրում մարդկանց, ովքեր արդեն մեկ անգամ հրաժարվել են ցուցմունք տալ, և ակնհայտորեն կրկին հրաժարվելու էին։


Այնպես որ, բոլոր ողջամիտ մարդկանց համար ակներև է, որ իրականում ՔԿ-ի գործողությունների միակ նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի նիստը խոչընդոտելն է: Մյուս կողմից՝ անընդհատ նույն հարցն է առաջ գալիս. լավ, իշխանության էժանագին հանձնարարությունները կատարողները մի՞թե կարծում են, թե այս իշխանությունը հավիտենական է, իսկ իրենք էլ երբեք ու երբեք մարդամեջ դուրս չեն գալու:


Գալու են, բայց ի՞նչ երեսով: Ի՞նչ են ասելու, որ «հացի փող էին առնո՞ւմ»: Այդ հացը կուլ է գնո՞ւմ...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում