Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հենց Մոսկվան է 2020 թվականի աշնանը կանգնեցրել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները պատերազմի ընթացքում ռուսական կողմի անգործության մասին։ Այս մասին ասվում է Զախարովայի՝ նոյեմբերի 7-ին հրապարակած մեկնաբանության մեջ։


Մոսկվա մեկնելուց առաջ Սիմոնյանը հայտարարել էր, որ հակամարտության սրման ժամանակ դիմել է ռուսական կողմին՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով, սակայն Ռուսաստանի կողմից գործուն քայլեր չի տեսել, մինչ հայ զինծառայողները զոհվում էին Լեռնային Ղարաբաղում։


«Չգիտենք՝ ում ոտքերն էր նա այն ժամանակ ընկնում, գուցե հիմա էլ շարունակում է նույնն անել», — պատասխանել է Զախարովան։


Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը։


«Հենց Ռուսաստանն է և ոչ թե ուրիշ որևէ մեկը կանգնեցրել արյունահեղությունը տարածաշրջանում», — ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։


Նրա խոսքով՝ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբը, որն ապահովել է խաղաղ բնակչության անվտանգությունը, մարդասիրական օգնություն ցուցաբերել և զբաղվել ականազերծմամբ։ Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահներն իրենց առաջադրանքները կատարել են նաև սեփական կյանքի գնով։


Նա նաև հայտարարել է, որ 2021–2022 թվականների հետագա եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանի սահմանազատում և մարդասիրական հարցերի լուծում։


Զախարովայի պնդմամբ՝ այդ պայմանավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ, իսկ ներկայիս խաղաղ գործընթացն առաջ է ընթանում նաև ռուս միջնորդների առաջարկների հիման վրա։


Եզրափակելով՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման մասին, որի ժամանակ, իր խոսքով, Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։


Զախարովան Մոսկվայի անգործության մասին հայտարարություններն ու ռուս խաղաղապահների դերի նսեմացումը որակել է որպես ճշմարտության խեղաթյուրում։

Լրահոս

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է

Լրացուցիչ նորություններ

...

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին