Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բացահայտվել է արթնանալուց հետո հոգնածության զգացողության թաքնված պատճառը


Հետազոտողները Տեխասի տեխնոլոգիական համալսարանից պարզել են, որ ջրազրկումը կարող է դժվարացնել քուն մտնելը և մեծացնել հոգնածության զգացումը արթնանալուց հետո։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են SN Comprehensive Clinical Medicine (CCM) ամսագրում։

Փորձին մասնակցել է 18 տղամարդ ուսանող։ Չորս օր շարունակ հետազոտողները լաբորատորիայում հետևել են նրանց հիդրատացիայի մակարդակին և քնի որակին։ Առաջին օրը ֆիքսվել է ջրային բալանսի ելքային մակարդակը։ Երկրորդ օրը մասնակիցները լաբորատորիա էին գալիս լավ հիդրատացված վիճակում՝ նախորդ երեկոյան 500 մլ ջուր խմելուց հետո։ Դրանից հետո նրանց հրահանգվել է չխմել ջուր մինչև հաջորդ այցելությունը՝ երրորդ օրվա համար ստեղծելով թեթև ջրազրկման պայմաններ։ Չորրորդ օրը փորձարկվողները վերադառնում էին իրենց սովորական ռեժիմին։

Հիդրատացիայի մակարդակը գնահատելու համար գիտնականները օգտագործել են երեք ցուցանիշ՝ մեզի գույնը, մեզի հարաբերական խտությունը (որքան ցածր՝ այնքան լավ հիդրատացիա), և մարմնի զանգվածի փոփոխությունը։ Զուգահեռ, մասնակիցները լրացրել են քնի որակի վերաբերյալ հարցաթերթիկներ՝ որքան ժամանակ է պահանջվել քուն մտնելու համար, որքան հաճախ են արթնացել գիշերը և որքան թարմ են զգացել իրենց առավոտյան։

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել․ ջրազրկման վիճակում մասնակիցները միջինում մեկ ժամ ավելի երկար են քնել, բայց քուն մտնելը ավելի երկար է տևել, և առավոտյան ավելի հոգնած են զգացել։ Սա ցույց է տալիս, որ ջրի անբավարարությունը բացասաբար է ազդում ոչ միայն ֆիզիկական վիճակի, այլև քնի որակի վրա։

Չնայած այն հանգամանքին, որ հետազոտությունն ի սկզբանե իրականացվել է սպորտային բժշկության համատեքստում, գիտնականները նշում են, որ արդյունքները կարևոր են լայն հասարակության համար։ Հեղինակների խոսքով՝ թեթև ջրազրկումը հաճախ հանդիպող երևույթ է առօրյա կյանքում, հատկապես տաք եղանակին կամ հեղուկի քիչ օգտագործման պայմաններում։

Հետազոտողները նախատեսում են շարունակել աշխատանքը՝ ուսումնասիրելու, թե ինչպես է ջրի պակասը ազդում իմունային համակարգի աշխատանքի վրա։ Նրանց ապագա ուսումնասիրությունների կենտրոնում կլինեն նաև հղի կանայք և երեխաները, որոնք կարող են հատկապես զգայուն լինել ջրային բալանսի փոփոխությունների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի

Լրահոս

Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Լրացուցիչ նորություններ

...

Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ

Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին

Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները

Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին

Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան

Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները

Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ

Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ

Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները

Բժիշկը զգուշացրել է երշիկեղենից քաղցկեղի զարգացման ռիսկի մասին

Եթե անքնություն ունեք, մի՛ փորձեք ստիպել ձեզ քնել․ հոգեբույժ

Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին

Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը