Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը


Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է։ Օրվա նպատակն է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների, դրանց կանխարգելման և վաղ հայտնաբերման կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը։


2026 թվականին Սրտի համաշխարհային ֆեդերացիան շարունակում է «Բաց մի թող սրտի ոչ մի զարկ» համաշխարհային արշավը՝ այս տարի շեշտադրելով այն հանգամանքը, որ սրտանոթային հիվանդությունները կարող են երկար ժամանակ մնալ աննկատ։


Արշավը կոչ է անում ճանաչել նույնիսկ այն նշանները, որոնք հեշտ է անտեսել, հոգ տանել սրտի առողջության մասին և ժամանակին դիմել բժշկական օգնության։


«Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան առաջատար պատճառը աշխարհում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին գնահատականների համաձայն՝ 2022 թվականին սրտանոթային հիվանդություններից մահացել է շուրջ 19.8 միլիոն մարդ, ինչը կազմել է աշխարհում գրանցված բոլոր մահերի մոտ 32 տոկոսը։ Այդ մահերի շուրջ 85 տոկոսը պայմանավորված է եղել սրտամկանի ինֆարկտով և ինսուլտով։ Սրտանոթային հիվանդություններից մահերի ավելի քան երեք քառորդը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի տվյալներով՝ սրտանոթային հիվանդությունները տարեկան խլում են ավելի քան 20 միլիոն մարդու կյանք, մինչդեռ դրանց հետ կապված մահերի զգալի մասը հնարավոր է կանխարգելել կամ նվազեցնել դրանց ռիսկը։ Հայաստանում ևս սրտանոթային և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառներից»,-նշում են ԵՊԲՀ-ից։

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ՝ 2025 թվականին Հայաստանում մահացել է 25 564 մարդ, որոնցից 13 125-ը՝ 51.3 տոկոսը, մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետևանքով։ Այս հիվանդություններին բաժին է ընկել երկրում գրանցված մահերի ավելի քան կեսը։ Միևնույն ժամանակ ցուցանիշը 2024 թվականի համեմատ նվազել է 2.7 տոկոսով։ Տվյալները հիմնված են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վրա։ ԱՀԿ-ի՝ Հայաստանի առողջապահական համակարգի գնահատականում ևս նշվում է, որ ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են երկրում մահերի գերակշիռ մասը։ Սրտանոթային հիվանդությունների հիմնական ռիսկերի շարքում առանձնացվում են զարկերակային բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը և ոչ առողջ սննդակարգը։ Սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականության վրա ազդեցություն ունեն մի շարք փոփոխելի ռիսկի գործոններ՝ ծխախոտի և նիկոտինային արտադրանքի օգտագործումը, անառողջ սննդակարգը և աղի չափից ավելի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը, ալկոհոլի վնասակար օգտագործումը, ավելորդ քաշն ու ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի բարձր մակարդակները, ինչպես նաև օդի աղտոտվածությունը։

Սրտի համաշխարհային ֆեդերացիան ընդգծում է, որ սրտանոթային հիվանդություններից մահերի շուրջ 80 տոկոսը կապված է կանխարգելելի կամ վերահսկելի ռիսկի գործոնների հետ։ Մասնագետների գնահատմամբ՝ առօրյա կենսակերպում նույնիսկ փոքր փոփոխությունները՝ ավելի շատ ֆիզիկական ակտիվությունը, առողջ սննդակարգը, ծխախոտից հրաժարվելը, զարկերակային ճնշման, գլյուկոզայի և խոլեստերինի պարբերական վերահսկումը, կարող են կարևոր դեր ունենալ սրտի առողջության պահպանման գործում։ Սրտանոթային հիվանդությունները միշտ չէ, որ սկսվում են արտահայտված ախտանշաններով։ Այդ պատճառով մասնագետները կարևորում են օրգանիզմի ազդակների նկատմամբ ուշադրությունը և կանխարգելիչ բժշկական զննումները։ Յուրաքանչյուր զարկ կարևոր է։ Ռիսկերի ճանաչումը, առողջ ապրելակերպը և անհրաժեշտության դեպքում բժշկին ժամանակին դիմելը կարող են նպաստել սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը և ծանր բարդությունների ռիսկի նվազեցմանը

Լրահոս

Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ)
Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ)
Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
31-ամյա տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը. նա ձերբակալվել է
Կարևոր
Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Կարևոր
Զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել
«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել
Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար
Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան
ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան
Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան
Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Լրացուցիչ նորություններ

...

PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում

Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին

Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն

Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ

Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին

Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները

Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին

Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան

Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները

Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ

Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ

Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները