Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տարբերություններն անհամեմատելի են. ինչո՞ւ ենք կուրորեն թքում անցյալի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Բացարձակ նպատակ չունենալով «իդեալականացնել» կամ ֆետիշացնել խորհրդային ժամանակները, հիանալի իմանալով այդ ժամանակների բացասական, անթույլատրելի երևույթները, այդուամենայնիվ, չենք կարող չընդունել, որ ադ ժամանակաշրջանում Հայաստանը՝ որպես Խորհրդային Միության մաս, ապրեց աննախադեպ զարգացման փուլ գիտության, տնտեսության և տեխնիկայի ոլորտներում, որը հիմնված էր կենտրոնացված պլանավորման, պետական ներդրումների և ինտեգրացիոն համակարգի վրա։


Դա թույլ տվեց փոքր հանրապետությանը դառնալ տեխնոլոգիական և արդյունաբերական «հաբ», որտեղ 100 հազարից ավելի մարդ ներգրավված էր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ։ Ինչ-որ առումով երկիրը դարձավ Խորհրդային Միության «Սիլիկոնյան հովիտը», որտեղ արտադրվում էին էլեկտրական մեքենաներ, միկրոէլեկտրոնիկա և գիտական սարքավորումներ, որոնք ոչ միայն բավարարում էին ներքին պահանջմունքները, այլև արտահանվում էին միության այլ մասեր։

Այդ արդյունաբերական բազան ներառում էր էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնոլոգիաների և գիտահետազոտական ինստիտուտների ցանց, որտեղ հայ գիտնականները, ինչպես Արտեմ Ալիխանյանը, Սերգեյ Մերգել յանը կամ Վիկտոր Համբարձումյանը, առաջատար դեր խաղացին ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում՝ ստեղծելով հիմքեր, որոնք մինչև օրս ազդում են գիտական աշխարհի վրա։Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը դիտարկվում էր ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի կարևոր օղակներից մեկը բարձր տեխնոլոգիական բաղադրիչների արտադրության, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների գործունեության տեսանկյունից։ Չնայած Հայաստանը չէր համարվում ծանր ռազմական արդյունաբերության կենտրոն, ինչպես, օրինակ՝ Ուրալը կամ Սիբիրը, սակայն այստեղ էին կենտրոնացված մի շարք կարևոր ուղղություններ, որոնք տալիս էին բարձր ճշգրտության, գիտատար և ինժեներական լուծումներ պահանջող արտադրանք։ Օրինակ՝ Երևանի «Սիրիուս» գործարանը, որը զբաղվում էր ռազմական ավիացիայի և տիեզերական համակարգերի համար անհրաժեշտ էլեկտրոնիկայի ու մասերի արտադրությամբ։ Հենց Հայաստանում արտադրված միկրոսխեմաները, ազդանշանային բարդ համակարգերը և չափիչ սարքավորումներն էին ներառվում խորհրդային ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Իսկ «Մարս» գործարանն իր արտադրանքով կապ ուներ ռադարային և հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։ Հայկական արտադրության որոշ հանգույցներ տեղադրվում էին Ս-300 համալիրներում կամ դրանց բաղադրիչ համակարգերում։


Լուրջ նշանակություն ուներ հայաստանյան քիմիական և ինժեներական ներուժը։ Երևանի քիմիական արդյունաբերության ինստիտուտում, ինչպես նաև ռազմաարդյունաբերական լաբորատորիաներում իրականացվում էին աշխատանքներ պայթուցիկ նյութերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրության ու մշակման ուղղությամբ։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետազոտությունները (Ալիխանյանի անվան) ուղղակիորեն առնչվում էին ԽՍՀՄ ռազմատեխնիկական ծրագրերին։ Տարբեր լաբորատոր բաժիններ զբաղվում էին մասնիկների ֆիզիկայի, ճառագայթման տեխնոլոգիաների, ինչպես նաև ռազմական ու տիեզերական ծրագրերի համար կարևոր նյութագիտության ուսումնասիրություններով։Այս ամենը հնարավոր դարձավ Խորհրդային Միությունում գործող այն համակարգի միջոցով, որը ապահովում էր անվճար կրթություն, հետազոտական ֆինանսավորում և ինտեգրացիա միության լայն շուկայի հետ, որտեղ Հայաստանը երկրորդ տեղն էր զբաղեցնում էլեկտրական մեքենաների արտադրության մեջ, և չորրորդը՝ ռազմական արտադրության մեջ։Արդյունաբերությունը ներառում էր քիմիական, մետաղամշակման և սննդի արդյունաբերական ուղղությունները, որոնք սնուցվում էին էժան էներգիայով և հումքով։ Խորհրդային Հայաստանի տնտեսական աճի տեմպերը տարեկան հասնում էին 7-10 տոկոսի՝ բարելավելով երկրի բնակչության սոցիալական վիճակը։ Հայաստանի բնակչության թիվն էականորեն ավելացավ։ Չնայած ԽՍՀՄ-ի բազմաթիվ թերություններին՝ հայ ժողովուրդը զարթոնք ապրեց ինքնության և ազգային արժեհամակարգի շրջանակներում։Ու այս համատեքստում այսօր Հայաստանի ղեկավարությունը քննադատում է ԽՍՀՄ-ը՝ պնդելով, թե կայսրությունը թույլ չէր տալիս մեզ զարգանալ ու ինքնուրույն լինել, կայսրությունը մեզ քարոզում էր, թե մեր հայրենիքը երկրից դուրս փնտրենք և այլն։


Այդ խոսքերը, ավելի շատ քաղաքական հաշվարկներով պայմանավորված, փաստացի այլ արտաքին ուժերի հաճոյանալու համար են, այլ ոչ թե զուտ իրականության արձանագրում։ Անշուշտ, ԽՍՀՄ-ը միակենտրոն համակարգ էր և թույլ չէր տալիս, որ հանրապետությունները դառնային լիարժեք ինքնուրույն տնտեսություններ, բայց դրա հետ մեկտեղ չէր էլ թողնում, որ դրանք հետ մնան գիտատեխնիկական առաջընթացից։ Ընդհակառակը՝ Հայաստանը ստանում էր ներդրումներ այնպիսի ոլորտներում, որոնց ինքնուրույն զարգացումը փոքր պետության համար գրեթե անհնար կլիներ։


Այսօր Հայաստանի վիճակը էապես տարբեր է։ Խորհրդային շրջանի արդյունաբերական հսկաները փակվել կամ մասնատվել են, գիտահետազոտական ինստիտուտների մեծ մասը կադրային սովի ու ֆինանսական խնդիրների պատճառով կորցրել է իր նշանակությունը։ Բարձրակարգ մասնագետների հոսքը դեպի արտասահման դարձել է զանգվածային երևույթ, իսկ երկրի ներսում գիտությունն ու տեխնիկան հիմնականում մնում են պետական բյուջեի սահմանափակ միջոցների հույսին։ Հայաստանի տնտեսությունն այժմ առավելապես հիմնված է որոշ ուղղություններով ծառայությունների և առևտրի վրա, մինչդեռ խորհրդային տարիներին այն հենվում էր արդյունաբերության ու գիտության վրա։


Այն փաստը, որ ներկայիս Հայաստանը չունի խորհրդային տարիներին ունեցած գիտատեխնիկական ներուժի նույնիսկ փոքր մասը, վկայում է ոչ միայն ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո կորցրած հնարավորությունների մասին, այլև այն մասին, որ անկախ պետության պայմաններում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի բացակայությունը թույլ չի տվել վերակենդանացնել այդ ներուժը։ Եթե ԽՍՀՄ-ում Հայաստանն ուներ արդյունաբերական ու գիտական շղթաներում անփոխարինելի տեղ, ապա այսօր գլոբալ շուկայում նա դեռ չի գտել իր այն ոլորտը, որտեղ կարող է դառնալ անփոխարինելի խաղացող։


Ուստի, երբ քննադատում ենք ԽՍՀՄ-ը (իրականում շատ առումներով քննադատելու տեղ, իհարկե, կա), պետք է գիտակցել, որ նախ՝ չի կարելի սևացնել ամեն ինչ ու թքել ամբողջ անցյալի վրա, և երկրորդ՝ այդ քննադատությունը չի կարող կոծկել ներկա իրականությունը. Հայաստանի գիտության, տնտեսության և տեխնիկայի ներկա մակարդակը ոչ միայն չի հասնում խորհրդային ժամանակներին, այլև դրանց հետ համեմատվելն անգամ հաճախ անիմաստ է թվում, քանի որ տարբերությունը չափազանց մեծ է։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 



Լրահոս

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Լրացուցիչ նորություններ

...

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից