Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարևորն՝ այս պահին փող լինի. ո՞ւր է հասցնելու պետական պարտքի լայն բացվող «երախը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի պետական պարտքի խնդիրը վերջին տարիներին դարձել է ոչ միայն մակրոտնտեսական, այլև խորքային կառավարման և ռազմավարական զարգացման առանցքային մարտահրավեր։


Երկրի պետական պարտքի աճի տեմպերը, դրա կառուցվածքային առանձնահատկությունները, պարտքի ներգրավման ու օգտագործման արդյունավետության հարցերը, ինչպես նաև դրա սպասարկման ֆինանսական բեռը օրեցօր ավելի մեծ ազդեցություն են ունենում տնտեսական քաղաքականության, սոցիալական ոլորտի կայունության և պետականության երկարաժամկետ զարգացման հեռանկարների վրա։


Ընդհանուր առմամբ, պարտքը, որպես ֆինանսական գործիք, ինքնին կարող է լինել զարգացման խթան, սակայն Հայաստանում այն աստիճանաբար վերածվում է համակարգային ռիսկի՝ պայմանավորված ոչ միայն ծավալների աճով, այլ, առավել ևս, օգտագործման արդյունավետության ցածր մակարդակով և ռազմավարական տեսլականի բացակայությամբ։


Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները փաստում են, որ 2025 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքն արդեն հասել է 14,1 միլիարդ դոլարի, որից մոտ 7 միլիարդը արտաքին պարտքն է, իսկ մնացյալը՝ ներքին պարտքը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարտքն աճել է ավելի քան 1,7 միլիարդ դոլարով կամ 14,3 տոկոսով։ Այս տեմպերը բացահայտում են միտում, որ պարտքի կուտակման գործընթացը ոչ միայն չի դանդաղում, այլև արագանում է, մինչդեռ երկրի տնտեսության աճի հնարավորությունները, ենթակառուցվածքների զարգացումը կամ արտահանման ընդլայնումը հետ են մնում պարտքի բեռի աճի տեմպերից։


Պարտքի ամենամսյա ավելացումը, որը գերազանցում է 100 միլիոն դոլարը, հուշում է, որ պետական ֆինանսների կառավարման գործող մոդելը այլևս չի ապահովում կայունություն և կանխատեսելիություն, իսկ պարտքի ներգրավումը գնալով դառնում է ընթացիկ խնդիրների լուծման ավտոմատացված գործիք, այլ ոչ թե զարգացման խթան։Պետական պարտքի սպասարկման համար տարեկան ծախսվող ահռելի միջոցները լուրջ ֆինանսական բեռ են պետական բյուջեի համար։


Իսկ այս գումարները, որոնք հաճախ կազմում են բյուջեի զգալի մասնաբաժինը, կրթության, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների արդիականացման կամ սոցիալական պաշտպանության ոլորտներ ուղղվելու փոխարեն, հիմնականում ծախսվում են վարկերի տոկոսների ու մայր գումարի վճարումների վրա։


Սա ստեղծում է փակ շրջապտույտ, երբ նոր վարկերը վերցվում են նախորդների մարման կամ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար, իսկ իրական ներդրումային ու զարգացման էֆեկտը մնում է նվազագույն չափի կամ ընդհանրապես բացակայում է։


Այս իրավիճակում պետական պարտքը դառնում է ոչ թե ապագայի ներդրում, այլ անցյալի ու ներկա խնդիրների «տոպրակի փակում», ինչը երկարաժամկետ կտրվածքով հանգեցնում է տնտեսական աճի դանդաղման, պետական ծառայությունների որակի անկման, սոցիալական լարվածության ավելացման և ֆինանսական կայունության խաթարման։


Պետք է նշել, որ պարտքը, որպես ֆինանսական գործիք, ինքնին վատ չէ, եթե այն ներգրավվում է նպատակաուղղված, թիրախային ծրագրերի համար, որոնք կարող են ստեղծել ավելացված արժեք, բարձրացնել տնտեսության արտադրողականությունը, ապահովել եկամուտների աճ կամ խթանել արտահանումը։


Շատ երկրներ արդյունավետ կերպով օգտագործում են պետական պարտքի հնարավորությունները՝ ֆինանսավորելով ռազմավարական ենթակառուցվածքային նախագծեր, նորարարական ծրագրեր, կրթության և գիտության զարգացումը, արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացումը և այլն։ Սակայն Հայաստանում պարտքի ներգրավման և օգտագործման մշակույթը հաճախ հեռու է միջազգային լավագույն փորձից։


Շատ դեպքերում պարտքը վերցվում է ոչ թե կոնկրետ զարգացման ծրագրերի, այլ բյուջեի ընթացիկ ճեղքերը փակելու, աշխատավարձերի և թոշակների վճարման կամ պարզապես ընթացիկ խնդիրները ժամանակավորապես լուծելու համար։ Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ պարտքի հաշվին լուծվում են կարճաժամկետ խնդիրներ, բայց երկարաժամկետ ռիսկերն ու պարտավորությունները մնում են անտեսված։


Վերջին տարիներին հատկապես աչքի է զարնում պետական պարտքի ներգրավման հարցում թափանցիկության ու հաշվետվողականության պակասը։ Շատ վարկային ծրագրերի վերաբերյալ հանրությանը չեն ներկայացվում հստակ նպատակներ, կոնկրետ ցուցանիշներ, արդյունքների չափման մեխանիզմներ։


Օրինակ՝ կառավարության կողմից հաստատված վարկային համաձայնագրերը հաճախ ներկայացվում են ընդհանրական ձևակերպումներով՝ «տնտեսական և ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացում», «ցածր ածխածնային տնտեսության զարգացում», «բյուջետային ճեղքերի լրացում» և այլն, առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ արդյունք է ակնկալվում, ինչպես է չափվելու հաջողությունը, և ովքեր են պատասխանատու միջոցների արդյունավետ օգտագործման համար։


Նման իրավիճակում մեծ է ռիսկը, որ ներգրավվող միջոցները կարող են պարզապես փոշիացվել, օգտագործվել իշխող խմբի շահերից ելնելով կամ հենց քաղաքական նպատակների համար, մինչդեռ երկարաժամկետ պարտավորությունների բեռը մնալու է հասարակության և հետագա սերունդների ուսերին։Բացի այդ, պետական պարտքի կառուցվածքն ինքնին պարունակում է լուրջ ռիսկեր։


Արտաքին պարտքի զգալի մասը ներգրավված է միջազգային կազմակերպություններից, դոնորներից կամ առևտրային վարկատուներից, որոնք ունեն ստանդարտացված պայմաններ, տոկոսադրույքներ և մարումների ժամանակացույց։


Սակայն բարձր տոկոսադրույքների, արժութային տատանումների և միջազգային շուկաներում տիրող փոփոխությունների պայմաններում Հայաստանի համար պարտքի սպասարկման ծախսերը կարող են կտրուկ աճել։Ներքին պարտքի մասով ևս նկատվում է պետական պարտատոմսերի ծավալի շարունակական ավելացում, ինչը կարող է ազդեցություն ունենալ ֆինանսական շուկայի կայունության, դրամավարկային քաղաքականության արդյունավետության և բանկային ոլորտի առողջության վրա։


Եթե պարտքի բեռն անցնում է տնտեսության կրելիության սահմանը, ապա աճում է նաև երկրի վարկային ռիսկը, վարկային ռեյտինգների նվազման վտանգը, նոր վարկերի ներգրավման բարդությունները և ֆինանսական ճգնաժամի հավանականությունը։Կառավարման մշակույթի առումով Հայաստանում ձևավորվել է վտանգավոր նախադեպ, երբ իշխանությունները հաճախ առաջնորդվում են «դե, հետագայում մի բան կանենք» տրամաբանությամբ։


Կարևորն՝ այս պահին փող լինի: Վարկերը վերցվում են երկարաժամկետ մարումների պայմաններով՝ մինչև 2040, 2045 և ավելի ուշ ժամկետների համար, ու, բնականաբար, գործող իշխանություններին քիչ է հետաքրքրում, թե ապագայում ինչ կլինի երկրի ու երկրի տնտեսության հետ։ Ստացվում է՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»:


Օրերս էլ հայտարարվեց 20 տարի մարման ժամկետով 150 մլն եվրո նոր վարկային միջոցներ ներգրավելու մասին, որի հիմնավորման տակ դրված էին անհասկանալի ու ոչ չափելի նպատակներ։ Սա ստեղծում է անհատական ու քաղաքական անպատասխանատվության մթնոլորտ, երբ ներկա սերունդը սպառում է ապագայի ռեսուրսները, իսկ հաջորդ սերունդները ստիպված են լինելու վճարել ոչ միայն մայր գումարի, այլև կուտակված տոկոսների համար։


Ավելին, նման քաղաքականությունը խաթարում է ֆինանսական կառավարման երկարաժամկետությունը, պայմաններ ստեղծում կարճաժամկետ շահադիտական մոտեցումների և պետական ֆինանսների հանդեպ հանրային վերահսկողության թուլացման համար։Պարտքի խնդիրը պետք է դիտարկել նաև ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում։


Եթե պարտքի հաշվին իրականում ստեղծվում են նոր աշխատատեղեր, զարգանում են ժամանակակից ենթակառուցվածքներ, բարձրանում է կրթության և գիտության որակը, ավելանում է արտահանման ներուժը, ապա դրա սպասարկման ծախսերը կարող են արդարացված լինել, քանի որ այդ ներդրումները ապագայում կբերեն եկամուտների ավելացման և բյուջեի կայունացման։


Սակայն, եթե պարտքը ծառայում է միայն ընթացիկ խնդիրների ժամանակավոր լուծմանը կամ օգտագործվում է անարդյունավետ, ապա դրա հետևանքով երկրին սպառնում է ֆինանսական կախվածության խորացումը, աճող սոցիալական լարվածությունը, տնտեսական աճի դանդաղումը և պետական ինքնիշխանության սահմանափակումը։Այս իրավիճակում անհրաժեշտ է պարտքի կառավարման քաղաքականության արմատական վերանայում։


Պետական պարտքի ներգրավումը պետք է լինի բացառապես թիրախային, ռազմավարական նպատակների համար, այնպիսի ծրագրերի շրջանակում, որոնք կարող են ապահովել տնտեսական աճի որակական բարձրացում, մրցունակության աճ, տեխնոլոգիական առաջընթաց ու արտահանման դիվերսիֆիկացիա։ Պարտքի օգտագործման արդյունավետության նկատմամբ պետք է ձևավորվի խիստ վերահսկողություն, ներդրվեն հաշվետվողականության և վերահսկման մեխանիզմներ, հրապարակվեն արդյունքների հստակ չափանիշներ։


Անհրաժեշտ է նաև սահմանափակել պարտքի ներգրավման հնարավորությունները միայն ընթացիկ ծախսերի կամ սոցիալական պարտավորությունների ֆինանսավորման համար՝ խրախուսելով բյուջեի եկամուտների աճը, հարկային կարգապահության բարձրացումը և պետական կառավարման արդյունավետության աճը։


Բայց, ինչպես երևում է, այդ ամենը հնարավոր կլինի միայն հաջորդ իշխանությունների օրոք...


ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Լրացուցիչ նորություններ

...

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից