Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գնում են ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


2026 թվականին սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Նկատի ունենք, եթե հանկարծ իշխանությունները չորոշեն գնալ արտահերթ ընտրությունների: Մինչ այդ կամ դրանից հետո ակնկալվում է, որ տեղի կունենա Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հանրաքվե։ Այս օրերին քաղաքական որոշ ուժեր և գործիչներ հայտնում են իրենց ցանկության մասին՝ մասնակցելու առաջիկա ընտրություններին։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն առաջարկում է առողջ ազգային ուժերին՝ հանդես գալ միասնական պլատֆորմով և այլընտրանք ներկայացնել գործող վարչակազմին։


Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գնում են ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման։ «Երբ ունենալով առավելագույնը մոտ 15 տոկոսի աջակցություն՝ նա ասում է, որ սահմանադրական մեծամասնություն է ստանալու, դրանով հայտարարում է իշխանազավթման իր մտադրության մասին։ Հաջորդիվ հայտարարում է, որ ժողովրդին կպարտադրի հանրաքվե։ Ինչո՞ւ կպարտադրի, որովհետև կասի կա՛մ կողմ եք քվեարկելու, կա՛մ պատերազմ է լինելու։


Շանտաժն է գործի դնելու, երբ մարդիկ անգամ չցանկանալով՝ գնալու են քվեարկության՝ միայն թե պատերազմ չլինի։ Պատերազմ չի լինելու, դա շանտաժ է, որը Փաշինյանի շուրթերով իրականացնում է Ալիևը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։ Կա տեսակետ, որ գործ ենք ունենալու ոչ թե իշխանության վերարտադրության, այլ Հայաստանում թուրք-ադրբեջանական բռնատիրության հաստատման հետ։ Մեր զրուցակցի կարծիքով, այն մասամբ արդեն հաստատված է, ինչը դրսևորվում է դասագրքերում կատարվող փոփոխություններով, Անկախության օրը կառավարության անդամների Եռաբլուր չայցելելով։ Ուստի, վերջին տարիներին մեր երկրի հետ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում 2026 թվականի ընտրական գործընթացին չպետք է վերաբերվել զուտ որպես ընտրություն։ Միավորման համակարգողի խոսքով, սա մեզ համար առանցքային, աշխարհայացքային, քաղաքակրթական, էքզիստենցիալ ընտրություն է լինելու։ «Սա չի լինելու զուտ ընտրական գործընթաց, որում տարբեր քաղաքական ուժեր կարող են ներկայացնել իրենց ծրագրերը, մրցակցել։


Կանգնած ենք ճամփաբաժանի առջև՝ կա՛մ գնում ես ձախ, կա՛մ գնում ես աջ։ Ձախ գնացողը կոնսոլիդացված է, ունի իշխանության լծակներ, վերահսկում է ֆինանսական հոսքերը, երկրի բիզնեսի և ինֆորմացիոն ռեսուրսների զգալի մասը, ՏԻՄ-երը կա՛մ վերահսկում են, կա՛մ խլում են։ Աջ գնալու համար պետք է դաշտում կոնսոլիդացիա իրականացնել, որը չի կարող համատարած լինել, որովհետև մեր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք որոշ չափով պատասխանատվություն են կրում այն իրավիճակի համար, որում Հայաստանն այսօր գտնվում է։ Իհարկե, ոչ այն չափով, ինչ գործող իշխանությունը, բայց նրանք էլ իրենց սխալներով և բացթողումներով սրանց համար պատուհան են բացել»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Քաղաքացիներն ուզում են առողջ ուժեր և նոր առաջարկներ տեսնել քաղաքական դաշտում։ Նոր առաջարկի համար պետք է լինի կոնսոլիդացված, ուժեղ, վստահելի, հստակ օրակարգով ուժ, որը, սակայն, մի քանի ամսում չի կարող ձևավորվել։ «Ձևավորված նոր ուժերից յուրաքանչյուրն ուժեղ է, օրինակ՝ մեկ ռեսուրսով, պետք է կարողանալ բոլորի ռեսուրսները համադրել։ Լուրջ և կոմպետենտ համագործակցության արդյունքում նրանք պետք է հասկանան՝ ինչպես են բաժանելու աշխատանքն իրար մեջ, ով ինչի վրա է կենտրոնանալու և այլն։ Մեր իրականության մեջ մարդիկ մինչև վերջ չեն պատկերացնում երկիրը կառավարելու ամբողջ բարդությունը։ Շատերին թվում է, որ եթե լավ հանրային վարկանիշ ունեն, դա բավարար է իշխանության գալու համար։ 2018 թվականին մարդիկ փողոցից եկան իշխանության, ունեցանք երկրի կառավարման բացարձակ ձախողում, մինչև հիմա շարունակում ենք աղետալի հետևանքները զգալ մեր կաշվի վրա բոլոր ուղղություններում»


։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման մոտեցումն է՝ միավորել մեկ պլատֆորմում առողջ, ազգային մտածելակերպ ունեցող, մեր ինքնությանը չդավաճանող ուժերին։ Առաջարկն է՝ գիտակցել պահի լրջությունը, մի կողմ դնել անհատական հավակնությունները և փորձել երկիրը դուրս բերել ծանր դրությունից։ Միավորման հավակնությունն է ատաղձ հանդիսանալ տարբեր ուժերի համար, միավորել նրանց մեկ սեղանի շուրջ և փորձել հասկանալ, թե ինչպես կարող են համադրել կարողությունները, համագործակցության ձևաչափեր ստեղծել և ամենօրյա ռեժիմով իրար հետ աշխատել։ «Ժամանակը չի սպասում, պետք է հաշվի առնել, որ գործող իշխանությունը կարող է արտահերթ ընտրությունների գնալով՝ խառնել բոլորի խաղաքարտերը։ Ուստի, պետք է գործընթացներն արագացնել»,-եզրափակում է Չալաբյանը։


Լրահոս

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»