Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թրամփը չի տարբերում Հայաստանն ու Ալբանիան, Փաշինյանն էլ չի առարկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Որքան ժամանակ է անցնում Փաշինյանի ու Թրամփի համատեղ լուսանկարվելուց, այնքան ավելի շատ պատրանքներ է ունենում հայկական վերնախավը՝ իբրև թե Նիկոլի ու ԱՄՆ նախագահի միջև ձևավորվել են ինչ-որ բացառիկ հարաբերություններ։ Ավելին, իշխանամետ գործիչներից մեկը նույնիսկ հպարտանում է, թե Փաշինյանն ընկերացել է Թրամփի հետ և ունի նրա WhatsApp-ի համարը։ Նման հարաբերություններ, ասում են, ոչ մի հայ առաջնորդ նախկինում չի ունեցել։ Դե ինչ, նա ունի Թրամփի WhatsApp-ի համարը. ահա սա է դարձել աննախադեպ արտաքին քաղաքականության հաջողություն, որն արդարացրել է բոլոր զոհերը։ Այլ իշխանամետ բանախոսներ ու լրատվամիջոցներ նույնպես տարածում են Փաշինյանի և Թրամփի մտերմության թեման՝ ադրբեջանական հռետորաբանության յուրաքանչյուր սրացման ժամանակ հիշեցնելով, որ Նիկոլը ցանկացած պահի կարող է «զանգել ընկերոջը»։


Միաժամանակ նրանք մոռանում են այն փաստը, որ Ալիևը ևս ստացել է «զանգիր, եթե ինչ-որ բան լինի» պաշտոնական հրավերը։ Սոցցանցերի հայ օգտատերերն արդարացի հարց են բարձրացնում՝ եթե Թրամփը Փաշինյանի «ընկերն» է, ինչո՞ւ վերջինս չի գրում նրան ու չի ասում, որ իր երկիրը կոչվում է Հայաստան, ոչ թե Ալբանիա։ Թրամփն արդեն երեք անգամ հրապարակային կերպով Հայաստանը անվանել է Ալբանիա։ Բայց Փաշինյանը դա չի ընկալում որպես անհարգալից վերաբերմունք կամ մեր երկրի ցածր արժեքի ցուցիչ։ Նա թեթևությամբ արդարացնում է Թրամփին՝ ասելով, թե ինքն էլ երբեմն շփոթում է, օրինակ՝ բռնցքամարտիկների անունները։ Ըստ Փաշինյանի, նման լեզվական վրիպումները ոչ մի կերպ կասկածի տակ չեն դնում այն համապարփակ աջակցությունը, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցուցաբերել հեռավոր կովկասյան այս երկրին։ Ինչ անունով էլ որ այն կոչվի։ Թրամփի համար Հայաստանը terra incognita է։ Նա ոչինչ չգիտի մեր երկրի մասին, նույնիսկ անունը։ Հնարավոր է՝ միայն թռուցիկ հիշել է, որ այս երկրի առաջնորդն այնքան անշուք անձնավորություն է, որ նրա հետ նույնիսկ 20 րոպե նստելն է դժվար, եթե նույնիսկ նախապես պլանավորված է կես ժամ։ Իսկ այն ամերիկացի քաղաքական գործիչները, ովքեր տեղյակ են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, դժվար թե նույնիսկ ձևականորեն Փաշինյանին իրենց «ընկեր» համարեն։ Այսպես, ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հանդես է եկել քննադատությամբ՝ ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումներին. «Չափազանց կարևոր է, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ։ Մեղադրանքներ են առաջադրվել բարձրաստիճան հոգևորականների և հայտնի հայ գործարարի դեմ։


Թույլ տվեք ասել՝ ոչ ոք չպետք է բանտարկվի կամ զրկվի ունեցվածքից՝ քաղաքականությամբ զբաղվելու համար»։ Պետք է հասկանալ, որ ամերիկացի պաշտոնյայի համար եկեղեցու դեմ հալածանքներ իրականացնողի հետ այլևս խոսելու բան չկա։ Ուստի Փաշինյանի հասցեին հնչող քաղաքավարի արտահայտությունները հնարավոր են միայն այն ամերիկացիներից, ովքեր դեռ չեն խորացել իրավիճակի մեջ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը սեպտեմբերի 5-ին պաշտոնական կայքում թարմացրել է Հայաստանի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ երկրում հայտարարված է վտանգի երկրորդ մակարդակ՝ չորսից։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել են ոչ մի դեպքում չայցելել Սյունիքի և Գեղարքունիքի որոշ շրջաններ, որտեղ վտանգի մակարդակը արդեն 4 է՝ առավելագույնը։ Նշվում է, որ տարածաշրջանում կարող են վերսկսվել ռազմական գործողություններ։ Այսինքն, հենց ԱՄՆ-ը գիտակցում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները փաստացի սրվում են, և իրավիճակը կարող է ցանկացած պահի սրվել։


Թերևս արժե հավատալ Թրամփին այն առումով, որ խաղաղություն իրականում հաստատվել է Ալբանիայի հետ, ոչ թե Հայաստանի։ Ընդհանրապես, վատ չէր լինի, որ հայերն էլ ծանոթանային Պետդեպի այդ տեղեկությանը, քանի որ ԱՄՆ-ը իր քաղաքացիներին նախազգուշացրել է վտանգի մասին, իսկ մեր «հրաշալի» կառավարությունը շարունակում է մեզ համոզել, թե ստորագրված թուղթը անվտանգություն է բերել տարածաշրջան, և որ հիմա ճիշտ ժամանակն է հետևողականորեն քանդել Հայաստանի պաշտպանունակությունը՝ բանակը վերածելով բացառապես ներքին անվտանգության պահպանման ոստիկանական կառույցի։ Մինչդեռ Ադրբեջանը հակառակն է անում՝ ավելացնում է ռազմական ծախսերը և զինվում մինչև ատամները։ Ամփոփելով՝ պետք չէ, որ մեր ժողովուրդը (հատկապես այն մոտ 15-16 %-ը, որ, ըստ հարցումների, կողմ է ՔՊ-ին) հավատա հեքիաթներին, թե Փաշինյանը երկիրը տանում է խաղաղության, և եթե ինչ-որ բան պատահի, նա պարզապես կզանգի բարի պապիկ Թրամփին, ու նա ամեն ինչ կկարգավորի։ ԱՄՆ-ից ոչ ոք այստեղ ոչինչ չի կարգավորելու։ Ամեն ինչ կարգավորելու է այն նոր ղեկավարությունը, որը կգա 2026 թվականին՝ Փաշինյանից հետո։ Դժվար է լինելու, բայց հուսանք՝ կհաղթահարի։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»