Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Մեր ձևով» շարժումն իր առաջ տարբեր առաջնահերթ խնդիրներ է դրել. Սամվել Կարապետյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից

«Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել ԱԱԾ մեկուսարանից։Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,  «Մեր ձևով» շարժումն իր առաջ տարբեր առաջնահերթ խնդիրներ է դրել. հոգևոր արժեքների պաշտպանություն, նոր տնտեսության ձևավորում, բազմաթիվ աշխատատեղերի արագ ստեղծում, գյուղատնտեսության դինամիկ զարգացում և այլն։ Հայկական ավանդական ընտանիքի նկարագրի պահպանությունը ու դրա բարեկեցության ապահովումը առանցքային է այս խնդիրների շարքում, ու, անպայման, լուծում է ստանալու։

Չկա ժողովրդի ու պետության համար ավելի մեծ հաջողություն, քան ունենալ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն լավ կյանքի համար բոլոր պայմանները, որոնց երեխաներն առողջ են, կրթված են ու պատրաստ են կառուցել երկրի լավ ապագան։  Ցավոք, այսօրվա Հայաստանում  նման ընտանքիների քանակը չափազանց քիչ է, ժողովրդագրական ցուցանիշները կատաստրոֆիկ են, ու մենք պետք է անենք ամեն հնարավորը այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար։Նախ, մեր երիտասարդ ընտանիքները պետք է առողջ լինեն ու հնարավորություն ունենան առանց ընտանեկան բյուջեն սնանկացնելու հետևել թե՛ իրենց վերարտադրողական առողջությանը, թե՛ առողջությանն ընդհանրապես։ Պետությունը պետք էու պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը՝ առանց որևէ վերապահման։

Պետությունը պետք է ու պարտավոր է ծնողների հետ միասին հոգալ լույս աշխարհ եկող յուրաքանչյուր հայ երեխայի ծախսերը, ինչը լրջորեն կխթանի ծնելիությունը։  Երիտասարդ ընտանիքը պետք է հնարավորություն ունենա բարելավել իր բնակարանային պայմանները, ու պետությունն այստեղ ևս պետք է լուրջ դերակատարություն ունենա։ Մեր երիտասարդ ծնողները աշխատանքի ընդունվելիս կամ բուհ ընդունվելիս պետք է օգտվեն բազմազան արտոնություններից։ Վերջապես, մեր պատվարժան տարեցները, մեր մեծերը պետք է հնարավորություն ունենան վերականգնել իրենց առողջությունը առանց մտավախության, որ կարող են բեռ դառնալ իրենց զավակների ընտանեկան բյուջեի վրա։ Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասիպատճառով։

 Մենք նման ծրագրեր ավելի փոքր ծավալով մշակելու և իրագործելու փորձ արդեն ունեցել ենք: Շարժումը համապատասխան աշխատանքներ է տանում այս բոլոր հարցերին ծրագրային ֆունդամենտալ լուծումներ գտնելու և արդեն շատ մոտ ապագայում կյանքի կոչելու համար։ Անելու ենք՝ մեր ձևով։

Լրահոս

Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին
ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը
Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան
Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից
TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը
TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը
Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվի
Fox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալը

Լրացուցիչ նորություններ

...

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք

70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր

Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է

Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին

Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան

TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը

TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները

Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան

Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից

Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան

Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը

Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան

Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին

Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան

Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը

ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան