Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գիտնականները պարզել են, որ կանայք տղամարդկանցից ավելի լավ են հաղթահարում ալկոհոլային սթրեսը


Կանացի հորմոնալ համակարգը ալկոհոլի բարձր չափաբաժիններին ավելի քիչ ուժեղ է արձագանքում, քան տղամարդու համակարգը։ Սա կարող է լինել ներկառուցված կենսաբանական մեխանիզմ, որը պաշտպանում է պտղին հղիության վաղ փուլերում։ Այս եզրակացությանն են հանգել Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Ուսումնասիրությունը հրապարակվել է «Alcohol: Clinical & Experimental Research» (ACER) ամսագրում։

Ուսումնասիրությանը մասնակցել են 21-ից 25 տարեկան 66 երիտասարդ, այդ թվում՝ 35 կին։ Բոլոր մասնակիցները չունեին հոգեկան խանգարումների պատմություն և չէին չարաշահում հոգեակտիվ նյութեր։ Գիտնականները գնահատել են, թե ինչպես է ալկոհոլի սուր ընդունումը ազդում օրգանիզմի ֆիզիոլոգիական և հորմոնալ ռեակցիաների, այդ թվում՝ սթրեսի մակարդակի վրա։

Մասնակիցները խմել են 20% ալկոհոլի պարունակությամբ ըմպելիք։ Այնուհետև մասնագետները վերահսկել են նրանց արտաշնչած ալկոհոլի մակարդակը, արյան ճնշումը, մարմնի ջերմաստիճանը, սրտի զարկերը և արյան մեջ սթրեսի հորմոնների կոնցենտրացիան։ Այս ցուցանիշները գրանցվել են մի քանի անգամ հաջորդ մի քանի ժամվա ընթացքում։

Չնայած տղամարդկանց և կանանց մոտ թունավորման նման մակարդակին, նրանց մարմինները տարբեր կերպ են արձագանքել։ Տղամարդիկ ունեցել են ավելի բարձր արյան ճնշում և սթրեսի հորմոնների, ինչպիսիք են կորտիզոլը և կորտիկոտրոպինը, ավելի մեծ արտազատում։ Կանանց մոտ այս փոփոխությունները պակաս արտահայտված են եղել։

Նույնիսկ հորմոնալ հակաբեղմնավորիչներ ընդունող կամ ստամոքս-աղիքային ախտանիշներ ունեցող կանանց բացառելուց հետո, արձագանքի սեռային տարբերությունները պահպանվեցին։

Հետազոտողները կարծում են, որ այս խլացված արձագանքը կարող է լինել էվոլյուցիոն մեխանիզմի մի մասը, որը նվազագույնի է հասցնում սթրեսային գործոնների, այդ թվում՝ ալկոհոլի ազդեցությունը կնոջ վերարտադրողական համակարգի և պոտենցիալ զարգացող պտղի վրա։ Այն նաև կարող է մասամբ բացատրել տղամարդկանց և կանանց սթրեսը զգալու և կախվածության հետ գլուխ հանելու տարբերությունները։

Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի

Լրահոս

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը
Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է
11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին
Պենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունի
Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց
Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել
Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը
Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ
Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին
Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
Զախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանել
Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման
Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ Խաչատրյան
Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու
Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ Ղազարյան
Փաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան

Լրացուցիչ նորություններ

...

Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ

«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար

Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը

Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ)

Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար)

Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը