Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերսկսել է զենքի մատակարարումները Կիևին, այս մասին հայտնում Deutwche welle-ն։
«Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ լավ ազդանշաններ, հատկապես ԱՄՆ-ից, մեր եվրոպացի ընկերներից։
Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են»,-հայտնել է Զելենսկին։
Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ համակարգերի մատակարարման մասին է խոսքը։ «Մենք նաև պատրաստում ենք եվրոպական պաշտպանության նոր փաթեթներ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։