Եվրամիությունը պատրաստվում է դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների շուրջ քննարկումները, քանի դեռ Լոնդոնը չի հստակեցրել իր դիրքորոշումը։
Այս մասին The Guardian-ին հայտնել են եվրոպացի դիվանագետները։ Վեճի առանցքային հարցերից մեկը Չինաստանից ներմուծվող էլեկտրամեքենաների մաքսատուրքերն են․ բրիտանական իշխանությունները չեն ցանկանում ինքնաբերաբար կրկնել ԵՄ որոշումները՝ վախենալով Պեկինի պատասխան քայլերից։
Կողմերը փորձում են մինչև նոյեմբերի 20-ի գագաթնաժողովի ավարտը համաձայնության նախագիծ մշակել, սակայն բանակցություններում դադարն արդեն դիտարկվում է։








