Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլիզմը ժամանակավոր ու անցողիկ է, բայց Եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի. Տեր Վրթանես

Տեր Վրթանես Բաղալյանը գրել է.

«Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Այսօր, հոգևորականներով հավաքվել էինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ քննարկելու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներն ու արդի իրողությունները։Սակայն Մայր Աթոռի մթնոլորը շատ տխուր էր, որովհետև ժողովին ներկա չէին բարեշնորհ Հրայր Սարկավագը, գերաշնորհներ Տեր Բագրատ և Տեր Միքայել արքեպիսկոպոսները։ Սա մի ցավալի իրավիճակ է, որը հարված է ոչ միայն վերոհիշյալ հոգևորականներին, այլև ամբողջ հավատացյալ ժողովրդին և ողջ հոգևոր դասին։

Մանավանդ, ակնբախ էր Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բացակայությունը, որովհետև տարիներ շարունակ քահանայից ժողովների հոգածու կազմակերպիչն ու առաջնորդողն էր։Սրբազան Հայրն այսօր, ի հեճուկս օրենքի և արդարության, ապօրինաբար զրկվել է իր ազատությունից։ Նա ազատազրկվել է ոչ թե հանցանքի, այլ` հայրենասիրության, ճշմարտությունը բարձրաձայնելու, հավատքի, Հայ Եկեղեցու նկատմամբ անմնացորդ նվիրումի և ծառայասիրության համար։


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ նախկին քահանայից ժողովներից տարբեր քահանայից ժողով, քահանայից ժողովները տարիներ շարունակ իրենց ճշգրիտ ընթացքն ու ոգեղեն կարգը գտնում էին հենց Սրբազան Հոր հովվական խնամակալության ներքո, բայց այսօր ստիպված էինք հավաքն անցկացվել առանց նրա ֆիզիկական ներկայության։Ժողովը պատշաճ կերպով համակարգեց Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, սակայն բոլորիս հոգում բացակայում էր մի բան՝ արդարության ձայնը, որն այսօր խլացվել էր Նկիոլի պետական բռնազավթիչ մեքենայի կողմից։


Սիրելինե՛ր, Տերը մեզ զգուշացնում է.


«Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն և ձեր մասին սուտ չար խոսքեր ասեն Իմ պատճառով։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում» (Մատթ. 5:11-12)։Այս խոսքերը ոչ թե պարզապես մխիթարություն են, այլ՝ ուղեցույց։ Քանզի երբ ծառան նմանվում է իր Տիրոջը, երբ նա դառնում է հալածված, նսեմացված և ազատազրկված՝ արդարության համար, այդ ժամանակ իսկ նա վկայում է Տիրոջ ճշմարտությունը։


Սրբազան Միքայելը՝ իր համբերությամբ, իր ամուր և անհողդողդ դիրքորոշմամբ, այսօր դառնում է կենդանի վկայություն այդ երանության կրողի։Բայց ո՞ւմ ձեռքով է իրականացվում այս հալածանքը։ Հալածանք, որ իրագործվում է Նիկոլի հանձնարականներով գործող ուժային տարբեր ստորաբաժանումների կողմից, որոնք իրենց գործիքակազմը դարձրել են սուտն ու կեղծիքը և օրինականության դիմակով թաքցված անօրենությունը։Սիրելինե՛ր, նիկոլիզմը ժամանակավոր ու անցողիկ է, բայց Եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի։ Նրանք, ովքեր անօրինաբար բռնանում են այս մարմնի դեմ, գործնականում հակադրվում են հենց Քրիստոսին։Պողոս առաքյալն ասում է.«Ովքեր ուզում են աստվածավախությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն» (Բ Տիմոթեոս 3:12)։


Այս խոսքը հատկապես պարզ է դառնում այսօր, երբ տեսնում ենք, թե ինչպես է Քրիստոսով ապրող առաջնորդը և այլ հոգևորականներ հալածվում՝ իբրև մեղավոր։Բայց, սիրելինե՛ր, եթե հոգևոր հովիվներն են հալածվում, ապա բանավոր հոտը պիտի զարթնի ու հալածվողների կողքին կանգնի իր զորավոր աղոթքներով։


Սա փորձություն է, բայց նաև՝ ամրության պահ։ Մենք լռությամբ կարող ենք դառնալ մեղսակից անարդարությանը, իսկ մեր զորավոր աղոթքներով առիթ բարեշնորհ եղբոր և գերաշնորհ սրբազանների ազատության։Եկեղեցին այսօր չի լռում։ Եկեղեցին բարձրաձայնում է ճշմարտությունը։ Եկեղեցին շարունակում է իր ուղին՝ խաչով, հալածանքով, բայց նաև՝ հարությամբ։ Եվ մենք այսօր միայնակ չենք, քանզի մեր կողքին է Տերը, և մեր մեջ՝ Նրա Սուրբ Հոգին։


Ուստի, եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր աղոթքներում հիշե’նք Հրայր սարկավագին, Տեր Միքայել և Տեր Բագրատ արքեպիսկոպոսներին։ Աղոթե’նք արդարության հաղթանակի և իրենց ազատության համար։ Հանուն Քրիստոսի չվախենա’նք ընդդիմանալ խավարին։


Մեր հալածվող սարկավագների, քահանաների, վարդապետների, եպիսկոպոսների և կաթողիկոսի կողքին լինե’նք։Ամեն»։


Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է