Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները և ընդգծել է իրանական միջուկային ծրագրի հարցը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Կողմերը համեմատել են տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ նոտաները, ինչպես նաև անդրադարձել երկկողմ օրակարգի արդիական թեմաներին։ Ռուսական կողմը վերահաստատել է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի տարածքում իրականացված ռազմական հարվածների դատապարտումը, որոնք իրականացվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ , այդ թվում՝ երկրի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո։ Ընդգծվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը», - ասվում է հայտարարության մեջ։