Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ներկայիս Սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացիները որևէ կերպ չեն մասնակցում արդարադատության իրականացմանը. Արսեն Թավադյան

Արսեն Թավադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Սահմանադրության օրվա կապացությամբ նորից ուզում եմ կրկնել, որ`1. Մեր Սահմանադրությունը հատկապես 2015թ.-ից հետո մեկ նպատակ ունի` ապահովել, որ 15-20 տոկոս ռեյտինգ ունեցող իշխանությունը, ունենալով միայն ադմինիստրատիվ ռեսուրս, առանց ընտրական խախտումների, լցոնումների, կարողանա հաղթել ընտրություններում: Դրա համար մենք ունենք ընտրական բարձր շեմ և միայն կուսակցական համամասնական համակարգով ընտրություն:2. Հայաստանի Սահմանադրության բոլոր բարեփոխումների արդյունքում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները սահմանափակվել են` 1995թ.-ի խմբագրությամբ ՀՀ քաղաքացին 5 տարին մեկ ընտրում էր նախագահ, 4 տարին մեկ` ԱԺ պատգամավորներ, 3 տարին մեկ` համայնքի ղեկավար և ավագանու անդամներ առանձին: Բաց թողնենք, որ ընտրությունները կեղծվում էին. սա առնվազն իշխանություններին մշտապես զգոն էր պահում: 2015թ.-ից հետո ՀՀ քաղաքացիների 5 տարվա մեջ մասնակցում են ընդամենը 1 տեղական և 1 համապետական ընտրության: Սա ամենաքիչ թիվն է Եվրոպական խորհրդի անդամ երկրներում:

3. Ներկայիս Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով Հայաստանի քաղաքացիները չեն ընտրում նախագահ, վարչապետ, համայնքի ղեկավար, նույնիսկ չեն որոշում կոնկրետ ով է լինելու պատգամավոր և ավագանու անդամ: Ընտրությունները համամասնական ցուցակներով են, ինչը նշանակում է որ պատգամավորների և ավագանու անդամների իրական կազմը որոշվում է ընտրություններից հետո և կարող է լուրջ տարբերվել ընտրողների ցանկությունից: Սա նաև հանգեցնում է նրան, որ թեˊ Ազգային ժողով, թեˊ ավագանի ընտրվում են հիմնականում «no name» ուսապարկեր, թեˊ ընդդիմությունից, թեˊ իշխանությունից: Համամասնական համակարգը նպաստում է նրան, որ կուսակցության ղեկավարները հավաքեն իրենց շուրջը կենսագրություն չունեցող անձանց: 4. Ներկայիս Սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացիները որևէ կերպ չեն մասնակցում արդարադատության իրականացմանը: Չեմ ասում դատավորներ, դատախազներ, շերիֆներ ընտրելու մասին: Խոսքը նրա մասին է, որ ՀՀ-ում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտը: Հավաստիացնում եմ, որ երդվյալ ատենակալների առկայության պարագայում ՀՀ-ում չէին լինի այսքան քանակի ակնհայտ քաղաքական մոտիվներով քրեական գործեր:


5. Ներկայիս Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի կարգավորումներով արված է ամին ինչ, որ ընտրությունները մրցակցային չլինեն, որ նորմալ մարդիկ զզվեն ընտրություններից, չմասնակցեն դրանց, բարձր լինի ընտրություններին ընդհանրապես չմասնակցողների տոկոսը: Արդյունքում, քաղաքական գործընթացներին մասնակցում են հիմնականում անհաջողակները, որոնք որևէ այլ ոլորտում որևէ բանի չեն հասել:6. Ներկայիս Սահմանադրությամբ հաղթող կուսակցությունը ստանում է ամեն ինչ` կարողանում է իր ձեռքը վերցնել օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունը, իրավապահ համակարգը: Միակ խնդիրը` պահել 15-20 տոկոս ռեյտինգ, որը կապահովի ընտրություններում առանց մեծ կեղծիքների հաղթանակ:7. Արդյունքում ներկայիս Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացին օտարված է որևէ մակարդակում որոշումներ կայացնելուց, ոչ մի բանի վրա չի ազդում: Սահմանադրության այս ոգին տարածված է նաև մեր կյանքի այլ ոլորտներում` հանրային լսումները ոչ մի բան չեն որոշում, համատիրությունները չեն կառավարվում շենքի բնակիչների կողմից, բուհերի և կրթական հիմնարկների խորհուրդները բուտաֆորիա են և չեն ներկայացնում այդ կազմակերպությունների աշխատողների շահերը, նույնպիսի բուտաֆորիա են արհմիությունները: Շատերը Հայաստանում պնդում են, որ վերջին տարիների արհավիրքները դեմոկրատիայի պատճառով են: Իրականությունը հակառակն է` Հայաստանում երբեք չի եղել իրական ժողովրդավարություն. Հայաստանում որևէ ուժ երբեք ընտրություններով չի եկել իշխանության: Մեր խնդիրների պատճառն այն է, որ ժողովուրդը ոչ մի բան չի որոշում, քաղաքական համակարգը փակ է, իսկ պահի իշխանություններն ունեն երաշխիք, որ նույնիսկ ծացր ռեյտինգով հաղթելու են ընտրություններում:  Այս ֆոնին զարմանալի չէ, որ 2018թ.-ից հայտարարված Սահմանադրության բարեփոխումները ոչ մի արդյունք չեն տալիս և հանգում են բուտաֆոր քննարկումների «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ: Սա շատ կանխատեսելի էր. ո՞ր մի իշխանությունը կհրաժարվեր իշխանության պահպանման այսպիսի լավ գործիքակազմից, որը տալիս է մեր Սահմանադրությունը:Ես կշարունակեմ պնդել այս մտքերս և հուսով եմ, որ շատերը կհամոզվեն, որ Հայաստանի փրկությունն իրական մրցակցային ժողովրդավարության մեջ է, որը ոչ միայն թույլ կտա լավագույն մարդկանց դառնալ իշխանության մաս, այլև, որն ավելի կարևոր է, ապիկարներին արագ հեռացնել: Հայաստանի հարստությունը մարդիկ են, որոնց ՀՀ սահմանադրությունն ամեն ձև հեռացնում է որոշումներ կայացնելուց»:

Լրահոս

Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել
ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել

Լրացուցիչ նորություններ

...

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը