Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունում էր «ՀԷՑ-ը խլելու» նախագծերը, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը սպառնում էր հաշվեհարդար տեսնել՝ «գործից ազատել» ՀԷՑ-ի բոլոր աշխատողներին, ովքեր կմասնակցեն հանրահավաքների: Փաշինյանը սպառնացել է նաև, որ «նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»: Ասել, որ ռեյտինգազրկվող Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ապօրինություն են, կնշանակի՝ ոչինչ չասել:Առաջինը. Փաշինյանի հայտարարությունը կոպտորեն ոտնահարում է քաղաքացիների՝ քաղաքական հայացքներ ունենալու, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու, խոսքի ու կարծիքի ազատության սահմանադրական իրավունքները ու այդ իրավունքները երաշխավորող միջազգային նորմերը: Որքան էլ իր գործը թողած՝ ամբողջ օրը ստատուս գրելով ու մեկնաբանություններին արձագանքելով անցկացնող Փաշինյանը այս ամենը փաթեթավորում է «իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով» ձևակերպմամբ, դրանից իմաստը չի փոխվում: Ի՞նչ խարդավանքների մասին տեղեկություն ունի նա: Թե՞ ակցիայի մասնակցելն արդեն «քաղաքական խարդավանք է»: Տեսնես՝ 2018 թվականի իրադարձություններն այդ տրամաբանությամբ ի՞նչ էին:Երկրորդ. Փաշինյանը խոսում է ցույցի մասնակցել պարտադրելու մասին:

Ո՞ւր են դրա ապացույցները, ո՞նց է նա (կամ ընդհանրապես) պարզելու կամ հիմնավորելու այդ «պարտադրանքը», մոտ 7000 աշխատակցի մեջ 2-3 «խոստովանող» են գտնելու և իրենց հարթակներով «ռասկրուտկա» անե՞ն: Առհասարակ, մարդիկ ազատ են, ըստ իրենց համոզմունքների, մասնակցել ցանկացած խաղաղ հանրահավաքի, ազատ են արտահայտել իրենց բողոքն ու անհամաձայնությունը:Երրորդ. ի՞նչ է նշանակում վարչապետի միջամտությունը մասնավոր, ոչ պետական ձեռնարկության աշխատակիցների աշխատանքային հարաբերություններին, կոնկրետ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքը:

Վարչապետն այդ ո՞վ դարձավ, որ իրավունք ունի մասնավոր ընկերության աշխատողներին սպառնալ, թե աշխատանքից կազատի:Հա, երևի Փաշինյանն արդեն վստահ է, որ ՀԷՑ-ն արդեն խլել է, բայց քպականներով համապատասխան օրենսդրական փոփոխությունները դեռ ոչինչ չեն նշանակում, ավելին՝ այդ «խլոցին» դեռ միջազգային դատական պրոցեսներով կարող է անցնել:Չորրորդ. ի՞նչ է նշանակում դատվելու սպառնալիքը: Այսինքն, Փաշինյանը խոստովանական ցուցմո՞ւնք է տալիս, որ իրականում ինքն է դատում, այլ ոչ թե դատարանները:
Այսինքն, նա հայտարարում է, որ դատարանները վերածել է իր կամքն արտահայտող մարմինների՞:Մի խոսքով, ճիշտ է, Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հակադարձ հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես հավաստիացնելով, որ ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք, սակայն դրանից ՔՊ ղեկավարի սպառնալիքների խայտառակությունը չնվազեց:Հ.Գ.-Ի դեպ, քանի որ Փաշինյանի անհանգստությունը, որքան հասկացանք, Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու վաղվա (ու ոչ միայն վաղվա) երթի հետ է կապված, ապա անկարևոր չէ նշել, որ Կարապետյանի ու նրա թիմի գործողությունները փաստացի լուրջ քաղաքական զարգացումների հնարավորության մասին են վկայում:

Դրան գումարած՝ տարբեր հասարակական, քաղաքական շրջանակներ հունիսի 17-ից սկսյալ որոշակի սպասումներ են գեներացնում:Ըստ այդմ, չնայած կա տեսակետ, որ նման դիրքորոշումն ու հայտը գուցե նաև առնվազն մի քանի տարի ուշացած են, սակայն պատահական չէ, որ սոցիալական հարթակներում մարդիկ հույս են արտահայտում, որ նման երթերն ու Սամվել Կարապետյանի նամակներում արտահայտված դիտարկումներն իսկապես լուրջ քաղաքական հայտ են և դոմինանտության «քաղաքական առևտրի» տարրեր չեն պարունակի ու հիասթափության նոր պատճառ չեն դառնա:

Լրահոս

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար