Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որն Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների հետ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ թեման բարձրացվել է լրագրողների կողմից նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի հերթական մամուլի ասուլիսի ժամանակ:«Ձեր կողմից նշված հայտարարություններից մենք տեղյակ ենք:
Ինչ վերաբերում է մեր կարծիքին իրադարձությունների նման գնահատման մասին, ապա, եթե ասենք ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ որոշակի պատմական իրադարձությունների գնահատման վերաբերյալ քննարկումը պետք է վարեն փորձագետները», - ասել է նա: