Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ե՞րբ հասանելի կդառնան աղբահանության վճարների տվյալները, և ի՞նչ է սպասվում կուտակված պարտքերի առումով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունվարից մայրաքաղաքում փոփոխվել են աղբահանության վճարի դրույքաչափերը, ավելի ստույգ՝ անձի հաշվարկից անցում է կատարվել քառակուսի մետրով հաշվարկի:

Սակայն անցած չորս ամսվա ընթացքում քաղաքացիները չեն կարողանում վճարումներ կատարել վճարահաշվարկային տերմինալներով կամ բանկերի հավելվածներով, որովհետև հաշվարկները դեռ չկան, իսկ Հայփոստում էլ վճարում կատարելու պարագայում պետք է մոտարկված գումար վճարեն:

Մեզ հաճախ են դիմում քաղաքացիներ՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ հնարավորություն կունենան վճարումներ կատարելու, երկրորդ՝ նախորդ ամիսների՝ ոչ իրենց մեղքով չվճարված գումարները պետք է վճարեն միանգամի՞ց, թե՞ կարող են կուտակված պարտքը մարել մաս-մաս:

Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցնում է, որ աղբահանության նոր դրույքաչափը վերաբերում է միայն բնակելի նշանակության շինություններին, այսինքն՝ բնակարաններին, անհատական բնակելի տներին:

«Հասարակական, արտադրական օբյեկտների մասով գործում են նախկին դրույքաչափերը: Բնակելի շինությունների պարագայում դրույքաչափը սահմանվել է 13 դրամ մեկ քառակուսի մետրի համար»,-ասում է Հակոբյանը:

Նշում է՝ այս ընթացքում օնլայն վճարային համակարգերի միջոցով հնարավոր չէր վճարում կատարել, բայց բազմաթիվ մարդիկ, կատարելով սեփական հաշվարկները, վճարումներ են կատարել: «Ուրբաթ օրվանից սկսած հնարավոր կլինի վճարում կատարել «Հայփոստի» բոլոր մասնաճյուղերում (հաշվի առնելով, որ ուրբաթը ոչ աշխատանքային է, ենթադրելի է, որ երկուշաբթի օրվանից-խմբ.):

Կարող են նաև մոտենալ, վարչական շրջաններից տեղեկանք վերցնել, թե որքան է իրենց պարտավորության չափը և կատարել վճարումը: Հանդիպում ենք ունեցել Բանկերի միությունում, որպեսզի բանկերը հնարավորինս շուտ ինտեգրվեն այս համակարգին:

Խոստացել են՝ 1-2 ամսվա մեջ կինտեգրվեն համակարգին, և բանկային հավելվածներով ևս մեր քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց վճարումները կատարել»,-հավելում է նա:

Պետության առջև կուտակված չորսամսյա, ըստ էության՝ ավելի շատ ամիսների պարտավորությունները մարելու ժամկետների և հնարավոր տույժերի մասով Հակոբյանն արձագանքում է.

«Նախ՝ արտոնություն ենք սահմանել և մինչև մայիսի 1-ը տույժեր չեն գործի: Այս պահին նախագիծ ենք շրջանառում, որպեսզի տույժերի արտոնությունների մասով մի փոքր ավելի երկար ժամանակահատված տրամադրենք քաղաքացիներին վճարումներ կատարելու համար: Քաղաքացիները կարող են այս ամիս, օրինակ՝ եռամսյակային վճարում կատարել, նրանց ապրիլ ամսվա վճարի դեպքում այս պահին տույժ չի գործում:

Հաջորդ վճարումն էլ կատարել, օրինակ՝ հուլիսի 1-ին: Այնուամենայնիվ, ավելի շատ ժամանակահատված կտրամադրենք քաղաքացիներին: Գուցե լինեն մարդիկ, որոնց հարմար է վճարել բացառապես օնլայն համակարգով և այսպես շարունակ:

Ամեն դեպքում քաղաքացիներին 2-3 ամսվա միջանկյալ ժամկետ կտրվի նախորդ ամիսների վճարումները կատարելու և հունի մեջ ընկնելու համար»,-եզրափակում է Դավիթ Հակոբյանը:

Լրահոս

Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ)
Կարևոր
Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ
Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել
ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին