Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայ ժողովուրդը ոչ թե միակողմանի զիջումներ է ցանկանում, այլ արժանապատիվ ու ներդաշնակ ապրելու հնարավորություն․ Հայկ Մամիջանյան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում․

«Հարգարժա՛ն նախագահող,

Հարգելի՛ գործընկերներ,

Ավելի քան 50 պետություններ և միջազգային 10 կազմակերպություններ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների ավարտը։ Ես այն «այսպես կոչված» եմ անվանում, որովհետև հայկական կողմի գլխավոր բանակցողի ենթադրյալ «համարձակ զիջումները» բարի կամքի դրսևորումից անդին են և նման են դավաճանության։

Բայց մենք՝ հայ ժողովուրդը, իր հետ մեր խնդիրն ինքներս կլուծենք։ Ես ուզում եմ խոսել միջազգային հանրության մասին։

Շատ դժվար է լինելու այդ հայտարարություններով պաշտպանել մեր քաղաքացիներին Ադրբեջանից արձակված գնդակներից և արկերից։ Ողջույնի այդ խոսքերը, ավաղ, չեն ավելացնելու մեր զինվորների պաշտպանունակությունը՝ դիմագրավելու ադրբեջանական ագրեսիաներին։ Այդ հայտարարությունները տուն չեն վերադարձնի Բաքվում պահվող անմեղ հայ պատանդներին և չեն կանխի նրանց դեմ իրականացվող նվաստացուցիչ դատավարական շոուները։ Ինչո՞ւ եմ ես այդքան թերհավատ։ Որովհետև ադրբեջանական զինված ուժերը յուրաքանչյուր օր կրակում են Հայաստանի սահմանին։ Որովհետև յուրաքանչյուր օր Ադրբեջանից մենք լսում ենք ագրեսիվ հռետորաբանության նոր չափաբաժին։ Որովհետև իմ հայրենակիցները հենց այս պահին տառապում են Բաքվի բանտերում։

Բայց սա ամենը չէ։ Ադրբեջանը պահանջում է, որ մենք փոխենք մեր Սահմանադրությունը, լուծարենք միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը, և Աստված գիտի՝ էլ ինչեր. ամեն օր նոր անհեթեթ պահանջներ են առաջ քաշվում։ Ի լրումն, օրեր առաջ Ալիևը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ճանաչել ՄԻԵԴ-ի վճիռները։ Ավելի վաղ այս տարի Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին իրենց երկրում վերջինիս գրասենյակը փակելու որոշման մասին։ Հիշեցնում եմ, որ Կարմիր խաչը միակ միջազգային կազմակերպությունն էր, որին թույլատրված էր այցելել Բաքվի բանտերում պահվող հայ պատանդներին։ Այսպիսով՝ նրանք մնում են դեմ առ դեմ՝ բռնապետի քմահաճույքներին։

Ուստի միջազգային հանրությունը, աշխարհն ունի երկու տարբերակ՝ կամ կարգի հրավիրել Իլհամ Ալիևին, կամ խոնարհվել նոր հեգեմոնի առաջ։ Ես հրաժարվում եմ խոնարհվել բռնապետի առաջ։ Հայաստանը հրաժարվում է խոնարհվել։

Ներեցեք իմ տոնայնության համար, բայց իմ ժողովրդին ներկայացնելն իմ պարտականությունն է. ես դրա համար եմ ընտրվել։ Եվ ահա, թե ինչ է ցանկանում իմ ժողովուրդը՝ արդար և հարատև խաղաղություն։ Ոչ թե միջազգային լրատվամիջոցներում վերնագրեր, ոչ թե միակողմանի զիջումներ, ոչ թե պարտադրված խաղաղություն, այլ արժանապատիվ ու ներդաշնակ ապրելու հնարավորություն։

Եվ եթե դուք հարցնեք, թե մենք ինչպես հասանք այս իրավիճակին, թե որոնք են Հարավային Կովկասում ներկա իրադրության պատճառները, թերևս պետք է նայեք ավելի լայն դիտանկյունից։ Հարցի արմատները շատ ավելի խորն են, քան կարող եք պատկերացնել։ Ես համոզված եմ, որ եթե աշխարհը պատասխանատվության ենթարկեր Թուրքիային 110 տարի առաջ իրականացրած Հայոց Ցեղասպանության համար, ապա Ադրբեջանը երկու անգամ կմտածեր՝ նախքան 2023 թվականին էթնիկ զտումներն իրականացնելը։

Շնորհակալություն»։

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին